Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանյան մամուլից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

argumenti.ru-ն իր «Ինչու՞ Մոսկվան չի օգնում Հայաստանին ղարաբաղյան ճգնաժամում» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ վեց անդամներից երեքը՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը հիմնականում մահմեդական բնակչությամբ երկրներ են, և անգամ Ղրղզստանի և Ղազախստանի բնիկ ժողովուրդները թուրքական արմատներ ունեն, երկու երկիր կարելի է անվանել քրիստոնյա՝ Հայաստան և Բելառուս, և մեկ երկիր  հիմնականում քրիստոնյա բնակչությամբ՝ խոսքը գնում է Ռուսաստանի մասին, որի կազմում մահմեդականների տեսակարար կշիռը հասնում է մոտ 10%-ի: Այս գործոնը չի կարող անտեսվել այն հարցում, թե ինչու ներկայումս ՀԱՊԿ երկրները չեն անցել Երևանի կողմը կապված  Բաքվի և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) միջև ընթացող հակամարտության հետ: Բացի այդ այս թեմայի շուրջ կան նաև մի շարք այլ նկատառումներ: Պարզ է, որ ձևականորեն, Ռուսաստանը ոչ մի ուժային քայլ չի ձեռնարկում իր դաշնակից Հայաստանին աջակցելու համար, որովհետև Մոսկվան, այնուամենայնիվ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, իսկ պաշտոնապես Հայաստանն իր ճանաչված սահմաններում դեռ չի ենթարկվել որևէ հարձակման:

Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հենց այդ բարդությունն էլ որոշում է Մոսկվայի երկմտությունը: Բոլորն են հիշում, թե ինչպես կարող է այլ հանգամանքներում գործել Ռուսաստանի կառավարությունը: Դրա համար պետք չէ հեռուն գնալ, տիպիկ օրինակը 2008 թվականի օգոստոսին Վրաստանի դեմ ռազմական գործողությունն է, որն իրականացվեց բավականաչափ արագ և վճռականորեն: Սկսենք նրանից, որ մինչ այժմ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում հակասություններ չեն եղել: Ադրբեջանը, բացի բազմաթիվ այլ կապեր պահպանելուց, ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի զորավարժություններին: Անկասկած, Բաքվի և Անկարայի «սիրային հարաբերություններ»-ը լարել են Մոսկվային, բայց Կրեմլը ըմբռնումով է վերաբերվում այդ շատ սերտ դաշինքին: Կարելի է անվերջ թվարկել Ադրբեջանի հետ կապված Մոսկվայի զսպվածության պատճառները: Կարճ ասած, Կրեմլը Ադրբեջանի հետ առայժմ չունի  թշնամական հարաբերությունների պատճառ:

Կա ևս մեկ տարօրինակ երևույթ. ռուս կամավորները, որոնք ժամանակին ռազմական օգնություն են ցուցաբերել Հարավային Օսիայի և Աբխազիայի իրենց քրիստոնյա եղբայրներին, չգիտես ինչու դեռ չեն հայտնվել Լեռնային Ղարաբաղում: Դոնբասի կամավորների միության նախագահ Ալեքսանդր Բորոդայը սպառիչ կերպով բացատրել է այդ ամենի պատճառը: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է, բայց այդ երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հակառուսական և ամերիկամետ է, և հենց դա է խոչընդոտներ ստեղծում ռուս կամավորների ղարաբաղյան ճակատ մեկնելուն: Բորոդայը եզրակացրել է, որ քանի դեռ Երևանի իշխանությունը վերջնական որոշում չի կայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, կամավորները թշնամու հետ ծանր մարտերում հայերին օգնելու իրենց բոլոր ցանկություններով հանդերձ Ղարաբաղում անելիք չունեն:

Ղարաբաղյան իրադարձությունների նկատմամբ Ղազախստանի և Ղրղզստանի բնիկ ժողովուրդների վերաբերմունքում առկա է բավականին հստակ դիրքորոշում: Հեղինակություն ունեցող անձանցից մինչև շարքային քաղաքացիների կողմից վերջերս եղել են բազմաթիվ լայվեր (տարօրինակ կերպով, շատերը ռուսերեն լեզվով), որոնց իմաստը հետևյալն է. ղազախներն ու ղրղզները լինելով թուրքեր պետք է օգնություն ցուցաբերեն իրենց ցեղակիցներին՝ ադրբեջանցիներին, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն լքել ՀԱՊԿ-ը: Ի դեպ, Ղազախստանի և Ղրղզստանի ոչ կառավարական շատ ներկայացուցիչներ իրենց երկրի ՀԱՊԿ-ում հետագա մասնակցության մասին խոսում են միայն բացասական ձևով, և նշում, որ կա միայն մեկ ճիշտ ուղի՝ Թուրքիայի հետ միավորվելը: Այս ամենը խոսում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Անկարայի հաջողված քարոզչական աշխատանքի մասին: Այնպես է ստացվում, որ եթե Մոսկվան վաղը շտապի ճակատամարտի մեջ մտնել Հայաստանի թշնամու, այսինքն Ադրբեջանի հետ, ապա կառաջանա ՀԱՊԿ-ի արագ փլուզման վտանգ, համենայն դեպս թեկուզ  թուրքական և մահմեդական բնակչություն ունեցող երկրների կազմակերպությունից դուրս գալու տեսքով: Տեսնո՞ւմ եք թե ինչ պատկեր է: Նման պայմաններում մտածելու բան կա, մանավանդ որ Մոսկվան բավականին սերտ տնտեսական և քաղաքական հարաբերություններ ունի նաև Թուրքիայի հետ: Այնուամենայնիվ, պետք չէ հանգստացնեք ինքներս մեզ: Անկարան  բոլոր թուրք ժողովուրդների միավորման վերաբերյալ քարոզչություն է իրականացնում ոչ միայն (և ոչ այնքան) Կենտրոնական Ասիայում  այլ հենց Ռուսաստանում, և այդ դիվերսիոն աշխատանքի պտուղներն արդեն տեսանելի են: Դրանք արտահայտվում են ազգայնական տրամադրությունների տեսքով Թաթարստանում, Բաշկիրիայում և Ռուսաստանի այն շրջաններում, որտեղ ապրում է թուրքալեզու բնակչություն: Նույն Բաշկիրիայում վերջերս կրկին վառել են Ուղղափառության պաշտամունքը՝ խաչը, որպես մահմեդականների բողոքի ակցիա ընդդեմ իրենց հողում այլադավների բնակման: Միևնույն ժամանակ, հաշվի չի առնվում այն, որ այդ հանրապետության բնակչության մեծ մասը ոչ մի դեպքում մահմեդական չէ, բայց վերջիններս դիտավորյալ (ուղղորդված) ագրեսիվություն են ցուցաբերում այլադավների և նրանց խորհրդանիշների նկատմամբ:

Հաշվի առնելով Թուրքիայի քարոզչական աշխատանքը, որը ուղղված է ռուսական տարածքների մասնատմանը, թվում է, թե ռազմական օգնությունը Հայաստանին պարզապես անհրաժեշտ է: Սա պատերազմ է Ռուսաստանի մոտույցներում, Կրեմլը անգամ խառնվել է կռվին, երբ սկսվել է սիրիական պատերազմը: Բայց, ինչպես երևում է ավելի հեռավոր Սիրիան մի բան է, իսկ եղբայրական հայ ժողովուրդը մեկ այլ բան: Անգամ հաշվի չի առնվում այն, որ Հայաստանը երկար ժամանակ մաս է կազմել Ռուսական կայսրության, ապա նաև Խորհրդային Միության (ինչը չի կարելի ասել Սիրիայի մասին):  Ամբողջ խնդիրն այն է, որ Երևանը անպայման կընդունի օգնությունը, բայց դրա համար ոչ մի երախտագիտություն չի լինի, քանի որ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հայացքը ուղղված է դեպի Արևմուտք: Այսօրվա Երևանը պատրաստ է պահպանել բարեկամական հարաբերություններ Մոսկվայի հետ միայն ճգնաժամային իրավիճակում, իսկ երբ ղարաբաղյան խնդիրներն ավարտվեն՝ բարեկամությունը կընդհատվի:

avia.pro-ն իր «Առաջին կադրերը. Бук-М2 զենիթահրթիռային համակարգը խոցել է Bayraktar TB2» վերնագրով հոդվածում գրում է, որ հայտնվել են Ղարաբաղի տարածքում ավելի քան 40 օրվա զինված բախումների ընթացքի այն առաջին կադրերը, որոնցում կարելի է տեսնել, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքերը խոցվել են զենիթահրթիռային համակարգով, այլ ոչ թե ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, ինչպես եղել է նախկինում:

Ինչպես Սիրիայում և Լիբիայում, այնպես էլ Ղարաբաղում  Buk-M2 զենիթահրթիռային համակարգը կարողացել է դրսևորել իրեն և հաջողությամբ թուրքական անօդաչու սարքը հարյուրավոր բեկորների ու մասերի է վերածել: Ընդ որում ներկայացված լուսանկարներում կարելի է տեսնել միայն հատվածները այն բանի, որը նախկինում անօդաչու թռչող սարք է եղել: Ըստ ամենայնի, այդ ԱԹՍ-ն վաղուց է հանձնվել ադրբեջանական բանակին, ինչի մասին վկայում է ԱԹՍ-ի ֆյուզելաժին դրոշմված ադրբեջանական դրոշը: Հօգուտ այն փաստի, որ ԱԹՍ-ն ոչնչացվել է Buk-M2 ՀՕՊ համակարգի հրթիռով խոսում է այն, որ փորձագետները տարբերակել են ֆյուզելյաժային տարրերից մեկի բնութագրական վնասվածք, բացի այդ գտել են ԱԹՍ-ին վնասած հրթիռի համապատասխան տարրեր, որոնք բնորոշ են ЗУР 9М317 հրթիռներին:

Հատկանշական է այն փաստը, որ Buk-M2 համակարգերը իսկապես առկա են Հայաստանի զինանոցում, և հավանական է, որ Սիրիան և Լիբիան կիսվել են հայերի հետ թուրքական հարձակողական ԱԹՍ-ների դեմ պայքարի իրենց փորձով: Նշենք, որ այդ երկու երկրների տարածքում գտնվող Buk-M2 ՀՕՊ համակարգերը թուրքական ԱԹՍ-ների իսկական «ցեղասպանություն» են իրականացրել՝ ոչնչացնելով մոտ 50-60 Bayraktar TB2 ԱԹՍ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке
Самое популярное