Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանյան մամուլից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

argumenti.ru-ն իր «Ինչու՞ Մոսկվան չի օգնում Հայաստանին ղարաբաղյան ճգնաժամում» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջին հերթին պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ վեց անդամներից երեքը՝ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը հիմնականում մահմեդական բնակչությամբ երկրներ են, և անգամ Ղրղզստանի և Ղազախստանի բնիկ ժողովուրդները թուրքական արմատներ ունեն, երկու երկիր կարելի է անվանել քրիստոնյա՝ Հայաստան և Բելառուս, և մեկ երկիր  հիմնականում քրիստոնյա բնակչությամբ՝ խոսքը գնում է Ռուսաստանի մասին, որի կազմում մահմեդականների տեսակարար կշիռը հասնում է մոտ 10%-ի: Այս գործոնը չի կարող անտեսվել այն հարցում, թե ինչու ներկայումս ՀԱՊԿ երկրները չեն անցել Երևանի կողմը կապված  Բաքվի և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) միջև ընթացող հակամարտության հետ: Բացի այդ այս թեմայի շուրջ կան նաև մի շարք այլ նկատառումներ: Պարզ է, որ ձևականորեն, Ռուսաստանը ոչ մի ուժային քայլ չի ձեռնարկում իր դաշնակից Հայաստանին աջակցելու համար, որովհետև Մոսկվան, այնուամենայնիվ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, իսկ պաշտոնապես Հայաստանն իր ճանաչված սահմաններում դեռ չի ենթարկվել որևէ հարձակման:

Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Հենց այդ բարդությունն էլ որոշում է Մոսկվայի երկմտությունը: Բոլորն են հիշում, թե ինչպես կարող է այլ հանգամանքներում գործել Ռուսաստանի կառավարությունը: Դրա համար պետք չէ հեռուն գնալ, տիպիկ օրինակը 2008 թվականի օգոստոսին Վրաստանի դեմ ռազմական գործողությունն է, որն իրականացվեց բավականաչափ արագ և վճռականորեն: Սկսենք նրանից, որ մինչ այժմ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում հակասություններ չեն եղել: Ադրբեջանը, բացի բազմաթիվ այլ կապեր պահպանելուց, ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի զորավարժություններին: Անկասկած, Բաքվի և Անկարայի «սիրային հարաբերություններ»-ը լարել են Մոսկվային, բայց Կրեմլը ըմբռնումով է վերաբերվում այդ շատ սերտ դաշինքին: Կարելի է անվերջ թվարկել Ադրբեջանի հետ կապված Մոսկվայի զսպվածության պատճառները: Կարճ ասած, Կրեմլը Ադրբեջանի հետ առայժմ չունի  թշնամական հարաբերությունների պատճառ:

Կա ևս մեկ տարօրինակ երևույթ. ռուս կամավորները, որոնք ժամանակին ռազմական օգնություն են ցուցաբերել Հարավային Օսիայի և Աբխազիայի իրենց քրիստոնյա եղբայրներին, չգիտես ինչու դեռ չեն հայտնվել Լեռնային Ղարաբաղում: Դոնբասի կամավորների միության նախագահ Ալեքսանդր Բորոդայը սպառիչ կերպով բացատրել է այդ ամենի պատճառը: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է, բայց այդ երկրի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հակառուսական և ամերիկամետ է, և հենց դա է խոչընդոտներ ստեղծում ռուս կամավորների ղարաբաղյան ճակատ մեկնելուն: Բորոդայը եզրակացրել է, որ քանի դեռ Երևանի իշխանությունը վերջնական որոշում չի կայացրել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, կամավորները թշնամու հետ ծանր մարտերում հայերին օգնելու իրենց բոլոր ցանկություններով հանդերձ Ղարաբաղում անելիք չունեն:

Ղարաբաղյան իրադարձությունների նկատմամբ Ղազախստանի և Ղրղզստանի բնիկ ժողովուրդների վերաբերմունքում առկա է բավականին հստակ դիրքորոշում: Հեղինակություն ունեցող անձանցից մինչև շարքային քաղաքացիների կողմից վերջերս եղել են բազմաթիվ լայվեր (տարօրինակ կերպով, շատերը ռուսերեն լեզվով), որոնց իմաստը հետևյալն է. ղազախներն ու ղրղզները լինելով թուրքեր պետք է օգնություն ցուցաբերեն իրենց ցեղակիցներին՝ ադրբեջանցիներին, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն լքել ՀԱՊԿ-ը: Ի դեպ, Ղազախստանի և Ղրղզստանի ոչ կառավարական շատ ներկայացուցիչներ իրենց երկրի ՀԱՊԿ-ում հետագա մասնակցության մասին խոսում են միայն բացասական ձևով, և նշում, որ կա միայն մեկ ճիշտ ուղի՝ Թուրքիայի հետ միավորվելը: Այս ամենը խոսում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Անկարայի հաջողված քարոզչական աշխատանքի մասին: Այնպես է ստացվում, որ եթե Մոսկվան վաղը շտապի ճակատամարտի մեջ մտնել Հայաստանի թշնամու, այսինքն Ադրբեջանի հետ, ապա կառաջանա ՀԱՊԿ-ի արագ փլուզման վտանգ, համենայն դեպս թեկուզ  թուրքական և մահմեդական բնակչություն ունեցող երկրների կազմակերպությունից դուրս գալու տեսքով: Տեսնո՞ւմ եք թե ինչ պատկեր է: Նման պայմաններում մտածելու բան կա, մանավանդ որ Մոսկվան բավականին սերտ տնտեսական և քաղաքական հարաբերություններ ունի նաև Թուրքիայի հետ: Այնուամենայնիվ, պետք չէ հանգստացնեք ինքներս մեզ: Անկարան  բոլոր թուրք ժողովուրդների միավորման վերաբերյալ քարոզչություն է իրականացնում ոչ միայն (և ոչ այնքան) Կենտրոնական Ասիայում  այլ հենց Ռուսաստանում, և այդ դիվերսիոն աշխատանքի պտուղներն արդեն տեսանելի են: Դրանք արտահայտվում են ազգայնական տրամադրությունների տեսքով Թաթարստանում, Բաշկիրիայում և Ռուսաստանի այն շրջաններում, որտեղ ապրում է թուրքալեզու բնակչություն: Նույն Բաշկիրիայում վերջերս կրկին վառել են Ուղղափառության պաշտամունքը՝ խաչը, որպես մահմեդականների բողոքի ակցիա ընդդեմ իրենց հողում այլադավների բնակման: Միևնույն ժամանակ, հաշվի չի առնվում այն, որ այդ հանրապետության բնակչության մեծ մասը ոչ մի դեպքում մահմեդական չէ, բայց վերջիններս դիտավորյալ (ուղղորդված) ագրեսիվություն են ցուցաբերում այլադավների և նրանց խորհրդանիշների նկատմամբ:

Հաշվի առնելով Թուրքիայի քարոզչական աշխատանքը, որը ուղղված է ռուսական տարածքների մասնատմանը, թվում է, թե ռազմական օգնությունը Հայաստանին պարզապես անհրաժեշտ է: Սա պատերազմ է Ռուսաստանի մոտույցներում, Կրեմլը անգամ խառնվել է կռվին, երբ սկսվել է սիրիական պատերազմը: Բայց, ինչպես երևում է ավելի հեռավոր Սիրիան մի բան է, իսկ եղբայրական հայ ժողովուրդը մեկ այլ բան: Անգամ հաշվի չի առնվում այն, որ Հայաստանը երկար ժամանակ մաս է կազմել Ռուսական կայսրության, ապա նաև Խորհրդային Միության (ինչը չի կարելի ասել Սիրիայի մասին):  Ամբողջ խնդիրն այն է, որ Երևանը անպայման կընդունի օգնությունը, բայց դրա համար ոչ մի երախտագիտություն չի լինի, քանի որ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հայացքը ուղղված է դեպի Արևմուտք: Այսօրվա Երևանը պատրաստ է պահպանել բարեկամական հարաբերություններ Մոսկվայի հետ միայն ճգնաժամային իրավիճակում, իսկ երբ ղարաբաղյան խնդիրներն ավարտվեն՝ բարեկամությունը կընդհատվի:

avia.pro-ն իր «Առաջին կադրերը. Бук-М2 զենիթահրթիռային համակարգը խոցել է Bayraktar TB2» վերնագրով հոդվածում գրում է, որ հայտնվել են Ղարաբաղի տարածքում ավելի քան 40 օրվա զինված բախումների ընթացքի այն առաջին կադրերը, որոնցում կարելի է տեսնել, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքերը խոցվել են զենիթահրթիռային համակարգով, այլ ոչ թե ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, ինչպես եղել է նախկինում:

Ինչպես Սիրիայում և Լիբիայում, այնպես էլ Ղարաբաղում  Buk-M2 զենիթահրթիռային համակարգը կարողացել է դրսևորել իրեն և հաջողությամբ թուրքական անօդաչու սարքը հարյուրավոր բեկորների ու մասերի է վերածել: Ընդ որում ներկայացված լուսանկարներում կարելի է տեսնել միայն հատվածները այն բանի, որը նախկինում անօդաչու թռչող սարք է եղել: Ըստ ամենայնի, այդ ԱԹՍ-ն վաղուց է հանձնվել ադրբեջանական բանակին, ինչի մասին վկայում է ԱԹՍ-ի ֆյուզելաժին դրոշմված ադրբեջանական դրոշը: Հօգուտ այն փաստի, որ ԱԹՍ-ն ոչնչացվել է Buk-M2 ՀՕՊ համակարգի հրթիռով խոսում է այն, որ փորձագետները տարբերակել են ֆյուզելյաժային տարրերից մեկի բնութագրական վնասվածք, բացի այդ գտել են ԱԹՍ-ին վնասած հրթիռի համապատասխան տարրեր, որոնք բնորոշ են ЗУР 9М317 հրթիռներին:

Հատկանշական է այն փաստը, որ Buk-M2 համակարգերը իսկապես առկա են Հայաստանի զինանոցում, և հավանական է, որ Սիրիան և Լիբիան կիսվել են հայերի հետ թուրքական հարձակողական ԱԹՍ-ների դեմ պայքարի իրենց փորձով: Նշենք, որ այդ երկու երկրների տարածքում գտնվող Buk-M2 ՀՕՊ համակարգերը թուրքական ԱԹՍ-ների իսկական «ցեղասպանություն» են իրականացրել՝ ոչնչացնելով մոտ 50-60 Bayraktar TB2 ԱԹՍ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ հաղթանակը Լեոյի դեմ խաղալն անհավանական է. հաջողություն եմ մաղթում նրան եզրափակչում. Ջուդ Բելինգհեմ 2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 31%-ով Ռուսաստանին սպառնում է հացահատիկի արտահանման գրեթե 20%-ի կորուստ Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ադրբեջանական ԶԼՄ Ալիևի հայտարարություններն Ուկրաինայի վերաբերյալ նոր հարցեր են առաջացրել Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն Եղանակը Հայաստանում Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, որն էլ ընկել է նրա վրաԿասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի արտադրությունը Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Wildberries-ը կմասնակցի E-Logi Fest 2026-ին Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի
Ամենադիտված