Առանց քաղաքական ամբիցիայի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում ընթացող 40-օրյա պատերազմն իր տեսակով տարբերվում է հայ ժողովրդի նախկինում վարած բոլոր պատերազմներից, քանի որ այս պատերազմում մենք պետք է տեր կանգնենք մեր այն փոքր մի կտորի գոյության համար, որի կայացման համա այդքան ջանք ենու ավանդ ենք ներդրել։ Իրականում պետականության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և սա փայլուն գիտակցում են նաև ՀՀ-ում գործող քաղաքական միավորները, որոնք կարողացան ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել և քաղաքական «ռասկլադի» փոփոխություններ կատարեն։
Այս պատերազմը մի տեսակ լակմուսի թուղթ հանդիսացավ և ցույց տվեց, թե որ քաղաքական ուժը որքանով է գործնական, թե որքանով է պատրաստ իր քաղաքական ամբիցիաները մի կողմ դնել կամ ուղղակի մղել հետին պլան և իր ողջ ներուժը ծառայեցնել պետականության գաղափարին։ Այսինքն հանուն պետության անվտանգության հրաժարվել սեփական քաղաքական սկզբունքներից ու շահերից։
Առանց քաղաքական ամբիցիայի Արցախում ընթացող 40-օրյա պատերազմն իր տեսակով տարբերվում է հայ ժողովրդի նախկինում վարած բոլոր պատերազմներից, քանի որ այս պատերազմում մենք պետք է տեր կանգնենք մեր այն փոքր մի կտորի գոյության համար, որի կայացման համա այդքան ջանք ենու ավանդ ենք ներդրել։ Իրականում պետականության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և սա փայլուն գիտակցում են նաև ՀՀ-ում գործող քաղաքական միավորները, որոնք կարողացան ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել և քաղաքական «ռասկլադի» փոփոխություններ կատարեն։ Այս պատերազմը մի տեսակ լակմուսի թուղթ հանդիսացավ և ցույց տվեց, թե որ քաղաքական ուժը որքանով է գործնական, թե որքանով է պատրաստ իր քաղաքական ամբիցիաները մի կողմ դնել կամ ուղղակի մղել հետին պլան և իր ողջ ներուժը ծառայեցնել պետականության գաղափարին։ Այսինքն հանուն պետության անվտանգության հրաժարվել սեփական քաղաքական սկզբունքներից ու շահերից։ Այս առումով հարկ է նշել, որ բավականին յուրահատուկ ազգային-հայրենասիրական առանցք է ձևավորվել, որում ընդգրկված են ՀՀ քաղաքական դաշտում գործող մի շարք գաղափարական ուղղվածությաուն ունեցող կուսակցություններ։ Պատերազմի հենց առաջին օրից առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն հայտնեցին և իրենց մարտական ծառայությունը սկսեցին ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի «Հայրենիք» կուսակցության և «Հայոց արծիվների» ջոկատները։ Նշենք, որ ԲՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության և «Հայոց արծիվների» ղեկավարները։ ՀՅԴ-ն պատերազմի առաջին օրը մի քանի հարյուր հոգանոց մի ամբողջ գումարտակ ուղարկեց առաջնագիծ, ավելին՝ այս կուսկցությանը ներկայումս վստահվել է Արցախի կարևորագույն բարձունքներից մեկի պաշտպանությունը։
Նշենք նաև, որ կուսակցությունից առանձին ջոկատ կազմելու մասին հայտարարություն էր տարածել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն առանձակի տեղեկություններ չկա, թե որ հատվածում են նրանք կատարում իրենց առաջ դրված խնդիրները, և ընդհանրապես մեկնել են թե՞ ոչ։
Պետք է փաստենք հետևյալը, որ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ցանկացած քաղաքական և գաղափարական տարաձայնություն զրոյական է և չունի որևէ նշանակություն, եթե խոսքը գնում է հայրենիքի պաշտպանությանն ու ապագա գոյությանը։
Անդրանիկ Կիրակոսյան