ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց քաղաքական ամբիցիայի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում ընթացող 40-օրյա պատերազմն իր տեսակով տարբերվում է հայ ժողովրդի նախկինում վարած բոլոր պատերազմներից, քանի որ այս պատերազմում մենք պետք է տեր կանգնենք մեր այն փոքր մի կտորի գոյության համար, որի կայացման համա այդքան ջանք ենու ավանդ ենք ներդրել։ Իրականում պետականության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և սա փայլուն գիտակցում են նաև ՀՀ-ում գործող քաղաքական միավորները, որոնք կարողացան ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել և քաղաքական «ռասկլադի» փոփոխություններ կատարեն։

Այս պատերազմը մի տեսակ լակմուսի թուղթ հանդիսացավ և ցույց տվեց, թե որ քաղաքական ուժը որքանով է գործնական, թե որքանով է պատրաստ իր քաղաքական ամբիցիաները մի կողմ դնել կամ ուղղակի մղել հետին պլան և իր ողջ ներուժը ծառայեցնել պետականության գաղափարին։ Այսինքն հանուն պետության անվտանգության հրաժարվել սեփական քաղաքական սկզբունքներից ու շահերից։

Առանց քաղաքական ամբիցիայի Արցախում ընթացող 40-օրյա պատերազմն իր տեսակով տարբերվում է հայ ժողովրդի նախկինում վարած բոլոր պատերազմներից, քանի որ այս պատերազմում մենք պետք է տեր կանգնենք մեր այն փոքր մի կտորի գոյության համար, որի կայացման համա այդքան ջանք ենու ավանդ ենք ներդրել։ Իրականում պետականության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է, և սա փայլուն գիտակցում են նաև ՀՀ-ում գործող քաղաքական միավորները, որոնք կարողացան ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատել և քաղաքական «ռասկլադի» փոփոխություններ կատարեն։ Այս պատերազմը մի տեսակ լակմուսի թուղթ հանդիսացավ և ցույց տվեց, թե որ քաղաքական ուժը որքանով է գործնական, թե որքանով է պատրաստ իր քաղաքական ամբիցիաները մի կողմ դնել կամ ուղղակի մղել հետին պլան և իր ողջ ներուժը ծառայեցնել պետականության գաղափարին։ Այսինքն հանուն պետության անվտանգության հրաժարվել սեփական քաղաքական սկզբունքներից ու շահերից։ Այս առումով հարկ է նշել, որ բավականին յուրահատուկ ազգային-հայրենասիրական առանցք է ձևավորվել, որում ընդգրկված են ՀՀ քաղաքական դաշտում գործող մի շարք գաղափարական ուղղվածությաուն ունեցող կուսակցություններ։ Պատերազմի հենց առաջին օրից առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն հայտնեցին և իրենց մարտական ծառայությունը սկսեցին ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի «Հայրենիք» կուսակցության և «Հայոց արծիվների» ջոկատները։ Նշենք, որ ԲՀԿ-ի, «Հայրենիք» կուսակցության և «Հայոց արծիվների» ղեկավարները։ ՀՅԴ-ն պատերազմի առաջին օրը մի քանի հարյուր հոգանոց մի ամբողջ գումարտակ ուղարկեց առաջնագիծ, ավելին՝ այս կուսկցությանը ներկայումս վստահվել է Արցախի կարևորագույն բարձունքներից մեկի պաշտպանությունը։

Նշենք նաև, որ կուսակցությունից առանձին ջոկատ կազմելու մասին հայտարարություն էր տարածել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն առանձակի տեղեկություններ չկա, թե որ հատվածում են նրանք կատարում իրենց առաջ դրված խնդիրները, և ընդհանրապես մեկնել են թե՞ ոչ։

Պետք է փաստենք հետևյալը, որ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ցանկացած քաղաքական և գաղափարական տարաձայնություն զրոյական է և չունի որևէ նշանակություն, եթե խոսքը գնում է հայրենիքի պաշտպանությանն ու ապագա գոյությանը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular