Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնսերվատորիայի փայլուն ուսանողներից Գոռ Թումանյանը, որը միջազգային բոլոր մրցույթներից մրցանակներով  ու մեծ փառքով էր վերադառնում, փառքով պսակեց իր անունը նաեւ Արցախում: Գոռը երազում էր «Լա Սկալա» օպերայում ելույթ ունենալ ու արդեն հրավերներ էր ստացել Իտալիայից: Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա: Չհասցրեց: Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ արդեն մնացել է 3 ամիս, որ զինծառայությունն ավարտի, հանգիստ, պատրաստված կգնա: Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը Aravot.am-ի հետ զրույցում այնպիսի դրվագներ էր պատմում ռազմի դաշտից՝ Գոռի վերջին օրերի սխրանքներից, որ ուղղակի ապշեցնում են. «Ես Գոռի վերջին օրերին իր հետ եմ եղել կռվի դաշտում, միասին ենք վերջին 27 օրն անցկացրել: Ես կամավոր գրվեցի ու գնացի որդուս մոտ, առաջին իսկ օրից իր կողքն եմ եղել, հեսա, մեր հետ կռվող տղերքը հիմա իմ կողքն են, իրանք կարան ասեն՝ Գոռն ինչ տրամադրությամբ էր ծառայում: Գոռը մեզանից ուժեղ էր, մեզանից ավելի դուխով, ավելի պատրաստված, միայն պատրաստ էր, որ հրամանը կատարեր: Շատ ուժեղ էր, շատ ուրախ, իրեն «Քաջարի մարտիկ» մեդալի համար էին ներկայացրել մոտ 1,5 ամիս առաջ՝ մինչեւ պատերազմը, որովհետեւ դիրքի պահպանման համար գործ էր արել: Իր բոլոր կամանդիրները, ով տեսնում էր, ասում էր՝ ամեն մեկս մեր փայով պիտի խրախուսենք Գոռին, որովհետեւ նա լուրջ զինվոր է: Նույնիսկ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, երբ որ նախագահը գալիս էր, Գոռին դե տանում էին, երգում էր, ասում էր՝ Գոռ ջան, ինչ լավ զինվոր ես: Էնքան գոհ էր, որ նույնիսկ մի անգամ պոլկը՝ զորագունդը շարել էր, ասել էր՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ: Ախր մեծ ծրագրեր ունեինք, մենակ մենք չունեինք, ամբողջ Կոնսերվատորիան ուներ, որովհետեւ ինքը չկար մի տեղ, որ գնար ու չհաղթեր: Ինքը որ երգում էր, ոնց որ միանգամից 50 հոգու ձայն հաներ: Հիշում եմ՝ պոլկում երգում էր, ձայնն արձագանքում էր: Վերջին այս երգն էլ էդ դաշտում ասեցի՝ Գոռ ջան, մեռնեմ քեզ, մեռնել կա էլի կյանքում, կարող է էլ չտենանք, մի հատ երգի: Այդպես էլ եղավ, բայց ես ուզում էի, որ իմ հետ լիներ, ոչ թե իրա: 20 տարի պահեցի, 20 վայրկյան չտեւեց, մի վայրկյան, մի ակնթարթ էր…Գոնե լավ էր՝ չտանջվեց: Իր հետ եղած մյուս վիրավորները մահացան, ինքը լավ է չտանջվեց, որովհետեւ ես էդ տանջանքը չէի կարող տանել»,-հերոս որդուն կորցրած հայրը մի կերպ արտաբերեց կոկորդում սեղմող այս բառերը, որոնք անգամ ծանր է լսել: 

Մի տեսակ կարծրատիպ կար, թվում էր, թե երաժշտության ասպարեզի մարդիկ, արվեստի մարդիկ ռազմի դաշտի հետ քիչ առնչություն ունեն, բայց արի ու տես, որ Գոռը համատեղում էր իր մեջ ամեն ինչ: Բանակի շտապօգնությունն էր: Գոռի հայրիկի խոսքով՝ «Բանակում էլ զարմանում էին, ասում էին՝ Գոռ, դու հիմա երգի՞չ ես, բաքսյոր ես, սպորտսմեն ես, ի՞նչ ես: Որովհետեւ նույնիսկ, երբ տղերքը հարցեր կային, որ չէին կարողանում կառավարեին, ասում էին՝ Գոռ, մի հատ ասա, թող անեն: Ինքը շատ կարգին տղա էր: Ես, որպես նախկին մարզիկ, իրան միշտ բոքս (բռնցքամարտ) եմ պարապացրել, ինքը շատ մարզված էր, սիրված: Դրա համար երբ ինքը խոցվեց, հիշում եմ՝  զինվորները լացելով մեզ օգնում էին ու դին իջացնում: Մենք էդ օրը 4 զոհված զինվոր իջեցրինք դիրքից ու բոլորին ես բերեցի Հայաստան, որից մեկը Գոռս էր: Կողք կողքի ենք կռվել: Ես իրենից ընդամենը 10 մետր հեռու էի, երբ «Սմերչը» խփեց»: Հարցին՝ ընտանիքի անդամները ո՞նց եք հաղթահարում վիշտը՝ Գոռի հայրը պատասխանեց. «Ժողովուրդը գալիս է խոսում ենք, ցրվում ենք, բայց որ մենակ ենք մնում, չենք իմանում ինչ անենք: Նկարը տեսնում ենք՝ լավ չենք լինում: Հիմա էլ հուզվում եմ: Չես պատկերացնի էնտեղ ինչ էր կատարվում»: Համացանցում Գոռի վերջին երգի տեսանյութն է տարածված: Հայրը պատմեց, որ տեսանյութում երեւացող հենց նույն արկղի մոտ էլ զոհվել է Գոռը. «Մենք այդ արկղը խալադելնիկ էինք ասում, ուտելիքն այնտեղ էինք հավաքում, բոլոր տղերքը գալիս էին, այդտեղ էինք հաց ուտում: Այդտեղ փոսեր էին, մնում էինք, որ սնարյադները գալիս էին, հետո դուրս էինք գալիս, մեր անելիքն անում: Դրանք ոնց որ  ժամ ունեին խփելու, մենք էլ գիտեինք, բայց էդ վերջին օրերը ահավոր էր, անդադար խփում էին: Ասում են՝ այդ ընթացքում ավելի շատ զենք-զինամթերքով են խփել, քան 90-ականների ողջ պատերազմի ժամանակ, այդ մի կես օրվա ընթացքում ավելի շատ բոմբ են թափել: Ես ուղղակի զարմացած եմ, թե ոնց եմ ողջ մնացել, դաժե իմ վրա խազ չի եղել: Երբ իմացա պատերազմ է, գնացի տղուս կողքը կանգնեցի ու դա այնքանով էր լավ, որ կարողացա բերեմ, որովհետեւ ինքը անճանաչելի էր դարձել, նույնիսկ երբ հավաքեցի մարմինը, մարմնից մի հատված չկար, գիշերը հետ եմ եկել, գտել, բերել եմ»: Այս ահռելի մեծ ուժով օժտված մեր հերոսի հորը՝ Սեյրան Թումանյանին երբ հարցրեցինք՝ նորից գնալո՞ւ եք սահման, պատասխանեց. «Ուզում եմ այդ հատվածում հլը տանեմ դրոշը կախեմ, ուղղակի հիմա կողմնորոշում չունեմ՝ ինչ է կատարվում իմ հետ…Ափսոսանքս շատ մեծ է, գիտեք, ինքը ընդհանրապես սխալ չուներ: Թե՛ իր գործի մեջ էր ուժեղ, թե՛ զինվորական: Ինքը բանակում դառել էր պատշար, պատեր էր շարել, բլինդաժներ էր սարքել՝ երեխեքին պահապան, այն, որ այդտեղ բոմբեր չէր ընկնում, դա Գոռի շնորհիվ էր, դրա համար հրամանատարները Գոռին շատ էին սիրում: Որ ասում էի՝ Գոռը երգիչ է, ասում էին՝ ա՛յ մարդ, Գոռը ուստա է՝ պատ է շարում, Գոռը սպորտսմեն ա, մի հատ հետաքրքիր երեւույթ էր: Կամավորները որ եկել էին, այնտեղ ինքն էր սնունդի հարցը լուծում, բաժանում, ժամեր էր նշանակում՝ ով որտեղ պիտի գնա: Գոռն ուրիշ էր, ափսոս…»:

Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве России
Самое популярное