Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոնսերվատորիայի փայլուն ուսանողներից Գոռ Թումանյանը, որը միջազգային բոլոր մրցույթներից մրցանակներով  ու մեծ փառքով էր վերադառնում, փառքով պսակեց իր անունը նաեւ Արցախում: Գոռը երազում էր «Լա Սկալա» օպերայում ելույթ ունենալ ու արդեն հրավերներ էր ստացել Իտալիայից: Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա: Չհասցրեց: Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ արդեն մնացել է 3 ամիս, որ զինծառայությունն ավարտի, հանգիստ, պատրաստված կգնա: Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանը Aravot.am-ի հետ զրույցում այնպիսի դրվագներ էր պատմում ռազմի դաշտից՝ Գոռի վերջին օրերի սխրանքներից, որ ուղղակի ապշեցնում են. «Ես Գոռի վերջին օրերին իր հետ եմ եղել կռվի դաշտում, միասին ենք վերջին 27 օրն անցկացրել: Ես կամավոր գրվեցի ու գնացի որդուս մոտ, առաջին իսկ օրից իր կողքն եմ եղել, հեսա, մեր հետ կռվող տղերքը հիմա իմ կողքն են, իրանք կարան ասեն՝ Գոռն ինչ տրամադրությամբ էր ծառայում: Գոռը մեզանից ուժեղ էր, մեզանից ավելի դուխով, ավելի պատրաստված, միայն պատրաստ էր, որ հրամանը կատարեր: Շատ ուժեղ էր, շատ ուրախ, իրեն «Քաջարի մարտիկ» մեդալի համար էին ներկայացրել մոտ 1,5 ամիս առաջ՝ մինչեւ պատերազմը, որովհետեւ դիրքի պահպանման համար գործ էր արել: Իր բոլոր կամանդիրները, ով տեսնում էր, ասում էր՝ ամեն մեկս մեր փայով պիտի խրախուսենք Գոռին, որովհետեւ նա լուրջ զինվոր է: Նույնիսկ նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, երբ որ նախագահը գալիս էր, Գոռին դե տանում էին, երգում էր, ասում էր՝ Գոռ ջան, ինչ լավ զինվոր ես: Էնքան գոհ էր, որ նույնիսկ մի անգամ պոլկը՝ զորագունդը շարել էր, ասել էր՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ: Ախր մեծ ծրագրեր ունեինք, մենակ մենք չունեինք, ամբողջ Կոնսերվատորիան ուներ, որովհետեւ ինքը չկար մի տեղ, որ գնար ու չհաղթեր: Ինքը որ երգում էր, ոնց որ միանգամից 50 հոգու ձայն հաներ: Հիշում եմ՝ պոլկում երգում էր, ձայնն արձագանքում էր: Վերջին այս երգն էլ էդ դաշտում ասեցի՝ Գոռ ջան, մեռնեմ քեզ, մեռնել կա էլի կյանքում, կարող է էլ չտենանք, մի հատ երգի: Այդպես էլ եղավ, բայց ես ուզում էի, որ իմ հետ լիներ, ոչ թե իրա: 20 տարի պահեցի, 20 վայրկյան չտեւեց, մի վայրկյան, մի ակնթարթ էր…Գոնե լավ էր՝ չտանջվեց: Իր հետ եղած մյուս վիրավորները մահացան, ինքը լավ է չտանջվեց, որովհետեւ ես էդ տանջանքը չէի կարող տանել»,-հերոս որդուն կորցրած հայրը մի կերպ արտաբերեց կոկորդում սեղմող այս բառերը, որոնք անգամ ծանր է լսել: 

Մի տեսակ կարծրատիպ կար, թվում էր, թե երաժշտության ասպարեզի մարդիկ, արվեստի մարդիկ ռազմի դաշտի հետ քիչ առնչություն ունեն, բայց արի ու տես, որ Գոռը համատեղում էր իր մեջ ամեն ինչ: Բանակի շտապօգնությունն էր: Գոռի հայրիկի խոսքով՝ «Բանակում էլ զարմանում էին, ասում էին՝ Գոռ, դու հիմա երգի՞չ ես, բաքսյոր ես, սպորտսմեն ես, ի՞նչ ես: Որովհետեւ նույնիսկ, երբ տղերքը հարցեր կային, որ չէին կարողանում կառավարեին, ասում էին՝ Գոռ, մի հատ ասա, թող անեն: Ինքը շատ կարգին տղա էր: Ես, որպես նախկին մարզիկ, իրան միշտ բոքս (բռնցքամարտ) եմ պարապացրել, ինքը շատ մարզված էր, սիրված: Դրա համար երբ ինքը խոցվեց, հիշում եմ՝  զինվորները լացելով մեզ օգնում էին ու դին իջացնում: Մենք էդ օրը 4 զոհված զինվոր իջեցրինք դիրքից ու բոլորին ես բերեցի Հայաստան, որից մեկը Գոռս էր: Կողք կողքի ենք կռվել: Ես իրենից ընդամենը 10 մետր հեռու էի, երբ «Սմերչը» խփեց»: Հարցին՝ ընտանիքի անդամները ո՞նց եք հաղթահարում վիշտը՝ Գոռի հայրը պատասխանեց. «Ժողովուրդը գալիս է խոսում ենք, ցրվում ենք, բայց որ մենակ ենք մնում, չենք իմանում ինչ անենք: Նկարը տեսնում ենք՝ լավ չենք լինում: Հիմա էլ հուզվում եմ: Չես պատկերացնի էնտեղ ինչ էր կատարվում»: Համացանցում Գոռի վերջին երգի տեսանյութն է տարածված: Հայրը պատմեց, որ տեսանյութում երեւացող հենց նույն արկղի մոտ էլ զոհվել է Գոռը. «Մենք այդ արկղը խալադելնիկ էինք ասում, ուտելիքն այնտեղ էինք հավաքում, բոլոր տղերքը գալիս էին, այդտեղ էինք հաց ուտում: Այդտեղ փոսեր էին, մնում էինք, որ սնարյադները գալիս էին, հետո դուրս էինք գալիս, մեր անելիքն անում: Դրանք ոնց որ  ժամ ունեին խփելու, մենք էլ գիտեինք, բայց էդ վերջին օրերը ահավոր էր, անդադար խփում էին: Ասում են՝ այդ ընթացքում ավելի շատ զենք-զինամթերքով են խփել, քան 90-ականների ողջ պատերազմի ժամանակ, այդ մի կես օրվա ընթացքում ավելի շատ բոմբ են թափել: Ես ուղղակի զարմացած եմ, թե ոնց եմ ողջ մնացել, դաժե իմ վրա խազ չի եղել: Երբ իմացա պատերազմ է, գնացի տղուս կողքը կանգնեցի ու դա այնքանով էր լավ, որ կարողացա բերեմ, որովհետեւ ինքը անճանաչելի էր դարձել, նույնիսկ երբ հավաքեցի մարմինը, մարմնից մի հատված չկար, գիշերը հետ եմ եկել, գտել, բերել եմ»: Այս ահռելի մեծ ուժով օժտված մեր հերոսի հորը՝ Սեյրան Թումանյանին երբ հարցրեցինք՝ նորից գնալո՞ւ եք սահման, պատասխանեց. «Ուզում եմ այդ հատվածում հլը տանեմ դրոշը կախեմ, ուղղակի հիմա կողմնորոշում չունեմ՝ ինչ է կատարվում իմ հետ…Ափսոսանքս շատ մեծ է, գիտեք, ինքը ընդհանրապես սխալ չուներ: Թե՛ իր գործի մեջ էր ուժեղ, թե՛ զինվորական: Ինքը բանակում դառել էր պատշար, պատեր էր շարել, բլինդաժներ էր սարքել՝ երեխեքին պահապան, այն, որ այդտեղ բոմբեր չէր ընկնում, դա Գոռի շնորհիվ էր, դրա համար հրամանատարները Գոռին շատ էին սիրում: Որ ասում էի՝ Գոռը երգիչ է, ասում էին՝ ա՛յ մարդ, Գոռը ուստա է՝ պատ է շարում, Գոռը սպորտսմեն ա, մի հատ հետաքրքիր երեւույթ էր: Կամավորները որ եկել էին, այնտեղ ինքն էր սնունդի հարցը լուծում, բաժանում, ժամեր էր նշանակում՝ ով որտեղ պիտի գնա: Գոռն ուրիշ էր, ափսոս…»:

Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է
Ամենադիտված