Գուրգեն Եղիազարյանը յուրօրինակ, ինքնատիպ մարդ էր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆարեկ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Գուրգեն Եղիազարյանը յուրօրինակ, ինքնատիպ մարդ էր: Գնահատականներում՝ կատեգորիկ, էմոցիոնալ, վերջին մոհիկաններից էր, որ կապում էր Խորհրդային իրականությունը, Անկախ Հայաստանի առաջին տարիներն ու մեր ժամանակները: Մոտ տաս տարի իրար հետ չէինք շփվել, պատճառները վաղուց երկրորդական են: Դրանից առաջ՝ ամեն օր: Գրեթե երեխա էի, հաճույքով խմում էի, կլանում էի նրա պատմությունները, իսկ նա գունեղ պատմել գիտեր: Ապարանի միլպետ
եղած տարիներից մինչև ԱԱԾ-ում աշխատանք: Միակ մարդն էր երևի մեր իրականությունում, որ տասնյակ տարիներ առաջ գտել էր Մերկուլովի գործ հանդիսացող Ստալինի կիսանդրին ու դրել ամառանոցում: Կատակում էր, թե թոռներիս լուրջ ժառանգություն եմ թողնում: Գրեթե տաս տարի անց կրկին սկսեցինք շփվել: Թեժ վիճում էինք տարբեր հարցերի շուրջ, անցնում դեպի պատմական դեպքեր՝ Նապոլեոնից մինչև Ստալին: Իր շատ ելույթների հետ համաձայն չէի, զգուշությամբ, փոքրի դիրքերից փորձում էի ինչ-որ բաներ ասել, բայց շատ արագ մոռանում էինք ներկան ու անցնում դեպի անցյալ: Մի օր սենյակումս 5 ժամ Հոկտեմբերյան հեղափոխություն էինք քննարկում: Մեր քաղաքից մի գույն պակասեց՝ հետաքրքիր, հակասական, բայց կարևոր գույն:
Աստված հոգիդ լուսավորի՝ Գուրգեն Համբարձումիչ:
Հ.Գ. Մարդու մահը ծաղրելը ստորություն է…