Արցախում գտնվող ահաբեկիչներին Թուրքիան «փուռը» տվեց
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ տարածված հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Պոմպեոն քննարկել է իրավիճակն ու պնդել հրադադարի անհրաժեշտությունը: ԱՄՆ նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին հայտարարված հրադադարը, որը երրորդն է պատերազմի մեկամսյա ընթացքում, չի պահպանվել, քանի որ Թուրքիան շարունակել է կրակել: Կրակում, կամ պատերազմ է վարում Թուրքիան, առավելապես ահաբեկիչների և ադրբեջանական զինուժի միջոցով:
Ըստ տեղեկությունների՝ կան նաև թուրքական հատուկջոկատայիններ, որոնք ներգրավված են դիվերսիոն գրոհային խմբերում: Դրանք հիմնականում ներթափանցում են Արցախի բնակավայրեր, փորձում ստեղծել խուճապ, պայմանական բացելով նոր ճակատ և ծառայելով նաև քարոզչական նպատակների: Ի դեպ, այդ իմաստով հրադադարն առաջացնում է հարց՝ ի՞նչ է լինելու այդ խմբերի ճակատագիրը: Այստեղ է Անկարայի առանցքային խնդիրներից մեկը, որի համար նա իր հերթին ահռելի խնդիրներ է ստեղծում Ալիևի համար: Փաստացի, Ալիևը այս մեկ ամսվա ընթացքում հասցրել է ուղղակի արհամարհել Պուտինի, Մակրոնի և հիմա էլ Թրամփի խսքը: Նրանք, իհարկե, պատասխան չեն տալու նույն կերպ, սակայն հազիվ թե մոռանան, իսկ այդ իմաստով Ալիևը գուցե մի օր կերազեր, որ տային նույն պատասխանը՝ արհամարհեին փոխադարձ և ամեն ինչ ավարտվեր դրանով:
Ըստ էության՝ Էրդողանը ստիպում է նրան կրակել, որովհետև դադարեցնելու դեպքում նա ոչ միայն կարող է չհասնել իր քաղաքական նպատակներին, օրինակ չխցկվել որևէ ձևաչափ և չստանալ որևէ կարգավիճակ, այլ ուղղակի Արցախի սարերում ու անտառներում կորցնել իր հատուկջոկատային ստորաբաժանումներին: Հրադադարի դեպքում նրանք փաստացի զրկվելու են հրթիռահրետանային աջակցությունից, ինչը նշանակելու է, որ ոչնչացվելու են շատ ավելի արագ և ավելի դյուրին: Ամենայն հավանականությամբ հրադադարի շուրջ համաձայնությունները չեն կարող ներառել բնակավայրեր ներթափանցած դիվերսանտներին, քանի որ այստեղ կան մի շարք նուրբ հանգամանքներ: Փաստացի նրանք այլևս «խաղից դուրս» են, այսինքն դուրս են պայմանավորվածությունների և քննարկումների առարկա լինելուց: Նրանք հրոսակախմբեր են և այլեւս ոչնչացման ենթակա, և Էրդողանը դա լավ է պատկերացնում, փորձելով ելք փնտրել հրադադար թույլ չտալով և այդպիսով ուժգնացնելով Ալիևի «խաղից դուրս» հայտնվելու սպառնալիքը:
Անդրանիկ Կիրակոսյան