ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում գտնվող ահաբեկիչներին Թուրքիան «փուռը» տվեց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ տարածված հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Պոմպեոն քննարկել է իրավիճակն ու պնդել հրադադարի անհրաժեշտությունը: ԱՄՆ նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին հայտարարված հրադադարը, որը երրորդն է պատերազմի մեկամսյա ընթացքում, չի պահպանվել, քանի որ Թուրքիան շարունակել է կրակել: Կրակում, կամ պատերազմ է վարում Թուրքիան, առավելապես ահաբեկիչների և ադրբեջանական զինուժի միջոցով:

Ըստ տեղեկությունների՝ կան նաև թուրքական հատուկջոկատայիններ, որոնք ներգրավված են դիվերսիոն գրոհային խմբերում: Դրանք հիմնականում ներթափանցում են Արցախի բնակավայրեր, փորձում ստեղծել խուճապ, պայմանական բացելով նոր ճակատ և ծառայելով նաև քարոզչական նպատակների: Ի դեպ, այդ իմաստով հրադադարն առաջացնում է հարց՝ ի՞նչ է լինելու այդ խմբերի ճակատագիրը: Այստեղ է Անկարայի առանցքային խնդիրներից մեկը, որի համար նա իր հերթին ահռելի խնդիրներ է ստեղծում Ալիևի համար: Փաստացի, Ալիևը այս մեկ ամսվա ընթացքում հասցրել է ուղղակի արհամարհել Պուտինի, Մակրոնի և հիմա էլ Թրամփի խսքը: Նրանք, իհարկե, պատասխան չեն տալու նույն կերպ, սակայն հազիվ թե մոռանան, իսկ այդ իմաստով Ալիևը գուցե մի օր կերազեր, որ տային նույն պատասխանը՝ արհամարհեին փոխադարձ և ամեն ինչ ավարտվեր դրանով:

Ըստ էության՝ Էրդողանը ստիպում է նրան կրակել, որովհետև դադարեցնելու դեպքում նա ոչ միայն կարող է չհասնել իր քաղաքական նպատակներին, օրինակ չխցկվել որևէ ձևաչափ և չստանալ որևէ կարգավիճակ, այլ ուղղակի Արցախի սարերում ու անտառներում կորցնել իր հատուկջոկատային ստորաբաժանումներին: Հրադադարի դեպքում նրանք փաստացի զրկվելու են հրթիռահրետանային աջակցությունից, ինչը նշանակելու է, որ ոչնչացվելու են շատ ավելի արագ և ավելի դյուրին: Ամենայն հավանականությամբ հրադադարի շուրջ համաձայնությունները չեն կարող ներառել բնակավայրեր ներթափանցած դիվերսանտներին, քանի որ այստեղ կան մի շարք նուրբ հանգամանքներ: Փաստացի նրանք այլևս «խաղից դուրս» են, այսինքն դուրս են պայմանավորվածությունների և քննարկումների առարկա լինելուց: Նրանք հրոսակախմբեր են և այլեւս ոչնչացման ենթակա, և Էրդողանը դա լավ է պատկերացնում, փորձելով ելք փնտրել հրադադար թույլ չտալով և այդպիսով ուժգնացնելով Ալիևի «խաղից դուրս» հայտնվելու սպառնալիքը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular