Հերթական ֆեյք-նյուզ թե՞ իրական ահաբեկչություն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նախազգուշացրել է երկրում գտնվող ամերիկացիներին Ստամբուլում և երկրի այլ շրջաններում հնարավոր ահաբեկչությունների մասին: Մրաժամանակ Դեսպանատունը հաղորդել է, որ ստացել է հավաստի տվյալներ Ստամբուլում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների և ԱՄՆ ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հավանականության, այդ թվում՝ ԱՄՆ Գլխավոր քարտուղարության դեմ հարձակումների մասին:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախազգուշացումն արվել էր անվտանգության պայմանների շարունակական գնահատման արդյունքների հիման վրա: Ի դեպ՝ այս նախազգուշացումը հաջորդել է Սիրիայում «Ալ Քաիդա» ուժերի ուղղությամբ վերջերս կատարված ԱՄՆ օդային հարվածներին, ներառյալ վայրը, որտեղ, ինչպես հաղորդվում է, հավաքվում էին ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդները:
Այս ամենով հանդերձ հատկանշական է ու հետաքրքիր այն փաստը, որ շաբաթ օրը նման վտանգի մասին է զգուշացրել նաև Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Դա կարող է նշանակել, որ կամ Անկարան ու Բաքուն որոշել են այդպիսով ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, ինչը նրանց լրացուցիչ անգամ նույնացնում է ահաբեկչության հետ, կամ էլ ահաբեկիչները դուրս են եկել վերահսկողությունից։ Այս հանգամանքն էական է հատկապես Բաքվի պարագայում, քանի որ ահաբեկիչներին այստեղ ուղարկելով, Թուրքիան նպատակ ունի այդ թվում որոշակի շանտաժի տակ պահել Ալիևին՝ նրա հնարավոր «թռնելու» դեպքի համար։
Անդրանիկ Կիրակոսյան