ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ֆեյք-նյուզ թե՞ իրական ահաբեկչություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նախազգուշացրել է երկրում գտնվող ամերիկացիներին Ստամբուլում և երկրի այլ շրջաններում հնարավոր ահաբեկչությունների մասին: Մրաժամանակ Դեսպանատունը հաղորդել է, որ ստացել է հավաստի տվյալներ Ստամբուլում պոտենցիալ ահաբեկչական հարձակումների և ԱՄՆ ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման հավանականության, այդ թվում՝ ԱՄՆ Գլխավոր քարտուղարության դեմ հարձակումների մասին:

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախազգուշացումն արվել էր անվտանգության պայմանների շարունակական գնահատման արդյունքների հիման վրա: Ի դեպ՝ այս նախազգուշացումը հաջորդել է Սիրիայում «Ալ Քաիդա» ուժերի ուղղությամբ վերջերս կատարված ԱՄՆ օդային հարվածներին, ներառյալ վայրը, որտեղ, ինչպես հաղորդվում է, հավաքվում էին ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդները:

Այս ամենով հանդերձ հատկանշական է ու հետաքրքիր այն փաստը, որ շաբաթ օրը նման վտանգի մասին է զգուշացրել նաև Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Դա կարող է նշանակել, որ կամ Անկարան ու Բաքուն որոշել են այդպիսով ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա, ինչը նրանց լրացուցիչ անգամ նույնացնում է ահաբեկչության հետ, կամ էլ ահաբեկիչները դուրս են եկել վերահսկողությունից։ Այս հանգամանքն էական է հատկապես Բաքվի պարագայում, քանի որ ահաբեկիչներին այստեղ ուղարկելով, Թուրքիան նպատակ ունի այդ թվում որոշակի շանտաժի տակ պահել Ալիևին՝ նրա հնարավոր «թռնելու» դեպքի համար։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular