Ի պաշտպանություն Լուկաշենկոյի՝ Կիրկորովն ու Բասկովը երգ են ձայնագրել
ՖՈՏՈՓոփ երգիչներ Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովն՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, մասնակցել են երգի ձայնագրմանը: Երգի տեսահոլովակը տեղադրված է YouTube-ում:
Կոմպոզիցիայի մեջ նշվում են Բելառուսի քաղաքացիները, ովքեր «ապրում են իրենց հողի վրա», «խաղաղության, սիրո և համաձայնության մեջ»: Կրկներգում, ինչպես նաև երգի վերնագրում օգտագործված է Լուկաշենկոյի մեջբերումը, որն ասվել է օգոստոսի սկզբին ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում՝ «Սիրելիին չեն տալիս»:
Ինքը՝ Լուկաշենկոն, կոմպոզիցիայի մեջ չի հիշատակվում: Տեսահոլովակի մեկնաբանությունների, լայքերի և դիսլայքերի հնարավորությունն անջատված է: Երգի և տեսահոլովակի ձայնագրությանը մասնակցել են նաև այնպիսի կատարողներ, ինչպիսիք են՝ Դիանա Գուրցկայան, Անիտա Ցոյը, երգչուհի Ժանետը, Դենիս Մայդանովը և Ալեքսանդր Բույնովը:
2018 թվականին ուկրաինացի պատգամավորներն առաջարկել են մի շարք արտիստների զրկել պետական պարգևներից՝ հակաուկրաինական գործունեության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը