ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի պաշտպանություն Լուկաշենկոյի՝ Կիրկորովն ու Բասկովը երգ են ձայնագրել

ՖՈՏՈ

Փոփ երգիչներ Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովն՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, մասնակցել են երգի ձայնագրմանը: Երգի տեսահոլովակը տեղադրված է YouTube-ում:

Կոմպոզիցիայի մեջ նշվում են Բելառուսի քաղաքացիները, ովքեր «ապրում են իրենց հողի վրա», «խաղաղության, սիրո և համաձայնության մեջ»: Կրկներգում, ինչպես նաև երգի վերնագրում օգտագործված է Լուկաշենկոյի մեջբերումը, որն ասվել է օգոստոսի սկզբին ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում՝ «Սիրելիին չեն տալիս»:

Ինքը՝ Լուկաշենկոն, կոմպոզիցիայի մեջ չի հիշատակվում: Տեսահոլովակի մեկնաբանությունների, լայքերի և դիսլայքերի հնարավորությունն անջատված է: Երգի և տեսահոլովակի ձայնագրությանը մասնակցել են նաև այնպիսի կատարողներ, ինչպիսիք են՝ Դիանա Գուրցկայան, Անիտա Ցոյը, երգչուհի Ժանետը, Դենիս Մայդանովը և Ալեքսանդր Բույնովը:

2018 թվականին ուկրաինացի պատգամավորներն առաջարկել են մի շարք արտիստների զրկել պետական պարգևներից՝ հակաուկրաինական գործունեության համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular