Գերմանիայում ֆուտբոլային խաղն ավարտվել է 37:0 հաշվով
ՍՊՈՐՏРИА Новости-ն հայտնել է, որ գերմանական սիրողական թիմերից մեկի մրցախաղն ավարտվել է 37:0 հաշվով:
«Ռիպդորֆ-Մոլցեն II» ակումբի ֆուտբոլիստները «Հոլդենշտեդտի» դեմ ողջ խաղի ընթացքում հետևել են սոցիալական հեռավորության կանոններին և հակառակորդին թույլ են տվել անարգել կերպով գրոհել դարպասը:
Պարզվել է, որ մրցախաղի նախորդ օրը «Հոլդենշտեդտի» մարզիկները կոնտակտի մեջ են մտել կորոնավիրուսով վարակվածների հետ: «Ռիպդորֆի» ղեկավարությունը խնդրել է խաղը հետաձգել, բայց մերժում է ստացել, ինչից հետո որոշել է, որ խաղացողները «հեռավորություն կպահպանեն»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը