ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում ֆուտբոլային խաղն ավարտվել է 37:0 հաշվով

ՍՊՈՐՏ

РИА Новости-ն հայտնել է, որ գերմանական սիրողական թիմերից մեկի մրցախաղն ավարտվել է 37:0 հաշվով:

«Ռիպդորֆ-Մոլցեն II» ակումբի ֆուտբոլիստները «Հոլդենշտեդտի» դեմ ողջ խաղի ընթացքում հետևել են սոցիալական հեռավորության կանոններին և հակառակորդին թույլ են տվել անարգել կերպով գրոհել դարպասը:

Պարզվել է, որ մրցախաղի նախորդ օրը «Հոլդենշտեդտի» մարզիկները կոնտակտի մեջ են մտել կորոնավիրուսով վարակվածների հետ: «Ռիպդորֆի» ղեկավարությունը խնդրել է խաղը հետաձգել, բայց մերժում է ստացել, ինչից հետո որոշել է, որ խաղացողները «հեռավորություն կպահպանեն»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular