Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրք-ադրբեջանական զորախումբ ստեղծելը, կարող է օգտագործվել Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով»․ Կարեն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը, քրդագետ, թուրքագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն է։

- Պարոն Հովհաննիսյան, Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ասել է, որ Թուրքիան նույնպես ղարաբաղյան հակամարտության կողմ է հանդիսանում և դատապարտում է Հայաստանի «հարձակողական» պահվածքը։ Դա նշանակում է, որ Թուրքիան բաց տեքստով ակնարկում է, որ ուզում է մասնակցել բանակցային գործընթացին։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է նպաստել Թուրքիայի կողմից նման հայտարարություն հնչեցնելուն։ 

— Այդ հայտարարության հետ կապված վերապահում ունեմ, քանի որ այդ հայտարարության պաշտոնական գրառումը չեմ կարողացել գտնել և հասկանալ թե ինչ է ասում, այնուամենայնիվ եթե կոնկրետ այդ համատեքստում մեկնաբանեմ, ապա եթե Թուրքիան ցանկանում է լինել Արցախյան հակամարտության կողմ, արդեն բացահայտ է, որ չի կարող լինել միջնորդ կողմ։ Ընդհանրապես այս հայտարարությունը երկիմաստ է և մեզ համար վտանգավոր է այնքանով, որ  Թուրքիայի  մտադրությունը Արդբեջանի տարածքում միասնական թուրք-ադրբեջանական զորախումբ ստեղծելու, կարող է օգտագործվել հենց Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։ Մյուս կողմից էլ դրականն այն է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը արդեն երկար տարիներ է կա, և այս տարիների ընթացքում  Թուրքիան փորձ է անում դառնալ միջնորդ կողմ, իսկ այս հայտարարությունից հետո արդեն Թուրքիան միջնորդ կողմ չի կարող հանդիսանալ, քանի որ այս հայտարարությամբ Թուրքիան վերջնականապես թաղեց այդ գաղափարը, որովհետև ակնհայտորեն կանխակալ մոտեցում ունեցող կողմը չի կարող լինել միջնորդ կողմ։ Այնպես որ ես կարծում եմ, որքան, որ վտանգավոր է այս հայտարարությունը, նույնքան էլ մեր օգտին է։ Վերջիվերջո եթե Թուրքիան կողմ է դառնում նա չի կարող հայ-թուրքական սահմանից որևէ գործողություն իրականացնի և ռեալ ռազմական գործողություն իրականացնելու միակ հնարավորությունը մնում է այդ համատեղ զորախմբի միջոցով իրականացնել։ Իսկ թե արդյոք կհաջողվի ստեղծել այդ զորախումբը դա ես կասկածի տակ եմ դնում։

- Թուրքիան մշտապես փորձել է արցախյան հակամարտության միջնորդ ներկայանալ, բայց հակամարտության կողմ դառնալու մասին երբեք հրապարակային չի հայտարարել։ Հիմա ի՞նչ փոխվեց, ի՞նչ ազդակներ է ստացել Թուրքիան, որ ակտիվացել է։

— Ոչ միայն այս հակամարտությունում, այլ առհասարակ Թուրքիան տարածաշրջանում  վերջին տարիներին վարում է բավականին  ագրեսիվ քաղաքականություն։ Եվ գրեթե բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի և ռազմական գործողություններ է իրականացնում առնվազն երկու  հարևանների տարածքներում։ Այս դեպքում Թուրքիան խնդիր է դրել իր առջև, որ այս տարածաշրջանում ևս ունենա իր ներկայացվածությունը։ Այստեղ հարցը ոչ թե Հայաստանի դեմ դուրս գալն է, այլ պարզապես Հայաստանը պատրվակ է հանդիսանում, որ Թուրքիան փորձի մուտք կատարել այս տարածաշրջան։ Թուրքիայի հիմնական նպատակը սա է։ Եվ եթե թուրքիայի այս նպատակը իրականություն չդառնա, կարծում եմ՝ Թուրքիան անցնելու է Բ պլանին, որին, որ կարծես թե արդեն անցել է։ Իսկ Բ պլանն այն է, որ Ադրբեջանը ամբողջությամբ անցնի Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ։ 

ՊՆ-ն վերջերս հայտարարեց աշխարհազորայիններ ստեղծելու գաղափարը, և հայտարարվեց, որ մինչև տարեվերջ այդ նախագիծը ներկայացվելու է ԱԺ։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այս գաղափարին։

— Ես կարող եմ ասել, որ աշխարհազորայինների գաղափարը ուշացած է։ Որովհետև մեզ համար խիստ անհրաժեշտություն է, որ մենք ունենանք այնպիսի ուժեր, որոնք կարողանան ռազմական գործողությունների ժամանակ որոշակի ժամանակահատվածում գրանցել հաջողություններ մինչև որ օգնական ուժերը հասնեն։ Այս առումով այդ գաղափարը բավականին էֆեկտիվ է կարծում եմ, որ նույնիսկ այն ուշացած է։ Ես ողջունում եմ այս գաղափարը, չնայած կան որոշակի դրույթներ, որոնց հետ համամիտ չեմ, բայց այդ դրույթները տեխնիկական են, և, կարծում եմ, որ քննարկումների ժամանակ դրանք կշտկվեն և կլինի այնպես, ինչպես որ ակնկալվում է։

Ըստ ձեզ ինչպե՞ս են աշխարհազորայինների աշխատանքը  համատեղվելու ԵԿՄ- աշխատանքի հետ, և արդյոք այս գաղափար չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք պատերազմի։

— Իհարկե, այս գաղափարը չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք պատերազմի և ընդհանրապես մենք միշտ էլ պատրաստվում ենք պատերազմի։ Եվ միայն այս գաղափարը չէ, որ պետք է ասենք, որ պատրաստվում ենք պատերազմի։ Մենք մշտապես գնում ենք զինամթերք և դրանով պատրաստվում ենք պատերազմի, մշտապես բարձրացնում ենք բանակի մարտունակությունը և դրանով ևս պատրաստվում ենք պատերազմի։ Այնպես որ սա ևս պետության որդեգրած՝  անվտանգության նկատառումներով, քաղաքականության հերթական քայլն է։ Եվ այնպես չէ, որ մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ վաղը կամ մյուս օրը պատերազմ է լինելու և ուժեր ենք մոբիլիզացնում։ Պարզապես սա անվտանգության քաղաքականության հերթական քայլն է։ Իսկ ինչ վերաբերում է երկրապահներին, ապա պետք է հստակ ասեմ, որ աշխարհազորայինները  ոչ մի կապ չունեն երկրապահների հետ, քանի որ  երկրապահները հասարակական կազմակերպություն են, իսկ աշխարհազորայինները  հանդիսանում են զինված ուժերի ստորաբաժանում և գտնվում են պետական հսկողության տակ և կարծում եմ զուգահեռներ անցկացնելը այնքան էլ տեղին չէ։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке
Самое популярное