Պետականության ապամոնտաժման «ստարտը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻնչպես հայտնի է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օրերս «կողմ» քվեարկեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների մեկ՝ Գերագույն դատարանում միավորելու հայեցակարգին: Հայեցակարգին «դեմ» են քվեարկել հանձնաժողովի 15 անդամներից 7-ը: Միանշանակ է, որ սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեր լուրջ փաստարկներ և հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեր այն խնդիրները, որոնք կարելի էր լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու և ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով:
Կարող ենք փաստել, որ, ըստ էության, տեղի ունեցող գործընթացը սորոսականների ծրագրի հերթական փուլն է, որը կյանքի է կոչվում շեշտակի արագությամբ: Այդ ծրագիրն ի սկզբանե նախատեսում է մարդուն զրկել բանականությունից, իսկ երբ ժողովրդին, զրկում են բանականությունից, նա դադարում է լինել բարձրագույն իշխանության կրող և նրան այլևս պետականության կարիք չի ունենում։ Մնացած գործընթացն արդեն տեխնիկական է, քանի որ պետականությունից զրկվելն ի հերթին հանգեցնում է ազգային ինքնության կործանման և պետականության ապամոնտաժումը փոխարինվում է ֆեյսբուքյան իշխանությամբ: Փաստացի ներկայումս ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի «կողմ» քվեարկած ութ անդամները, տվել են պետականության ապամոնտաժման մեկնարկը:
ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանները միավորելով ունենալու ենք տրամագծորեն միմյանց հակասող մի կառույց, քանի որ համակարգային առումով, հնարավոր չէ, որ միևնույն մարմինը որոշի օրենքի լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ, տրամաբանական կամ անտրամաբանական, լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելը, տրա հետ մեկտեղ ապահովի դրա օպերացիոն կիրառումը: Դատական համակարգի այս վիրահատողները փաստացի չեն ընկալում, որ ՍԴ-ն ապահովում է պետության կոնցեպտուալ դիրքը՝ Սահմանադրության գերակայությունը և վերահսկողություն է իրականացնում ամբողջ օրենսդրական համակարգի նկատմամբ, Վճռաբեկ դատարանն այդ օրենքներն է կիրառում:
Բացի մեծագույն խայտառակությունն այս անհեռատես որոշումն այլ կերպ որակել հնարավոր չէ, բացի դրանից վտանգավոր ոտնձգություն է մեր պետության և պետականության հանդեպ. ըստ էության՝ սա առաջին քայլն է՝ պետականության կորստից հետո վերացնելու մեր ազգային ինքնությունը և ստեղծելու նոր մարդու մոդել, որը պետք է զուրկ լինի բարոյականությունից և պատասխանատվությունից, ընդ որում, սա ներկայումս համաշխարհային թրենդ է համարվում:
Անդրանիկ Կիրակոսյան