ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության ապամոնտաժման «ստարտը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օրերս «կողմ» քվեարկեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների մեկ՝ Գերագույն դատարանում միավորելու հայեցակարգին: Հայեցակարգին «դեմ» են քվեարկել հանձնաժողովի 15 անդամներից 7-ը: Միանշանակ է, որ սահմանադրական կարևոր ինստիտուտները լուծարելու և դրա տեղը նորը ձևավորելու համար պետք է ներկայացվեր լուրջ փաստարկներ և հիմնավորումներ, հնարավորինս հստակ պետք է ներկայացվեր այն խնդիրները, որոնք կարելի էր լուծել բացառապես գործող ինստիտուտները լուծարելու և ոչ թե շուրջ 25 տարի գործող ինստիտուտները բարեփոխելու եղանակով:

Կարող ենք փաստել, որ, ըստ էության, տեղի ունեցող գործընթացը սորոսականների ծրագրի հերթական փուլն է, որը կյանքի է կոչվում շեշտակի արագությամբ: Այդ ծրագիրն ի սկզբանե նախատեսում է մարդուն զրկել բանականությունից, իսկ երբ ժողովրդին, զրկում են բանականությունից, նա դադարում է լինել բարձրագույն իշխանության կրող և նրան այլևս պետականության կարիք չի ունենում։ Մնացած գործընթացն արդեն տեխնիկական է, քանի որ պետականությունից զրկվելն ի հերթին հանգեցնում է ազգային ինքնության կործանման և պետականության ապամոնտաժումը փոխարինվում է ֆեյսբուքյան իշխանությամբ: Փաստացի ներկայումս ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի «կողմ» քվեարկած ութ անդամները, տվել են պետականության ապամոնտաժման մեկնարկը:

ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանները միավորելով ունենալու ենք տրամագծորեն միմյանց հակասող մի կառույց, քանի որ համակարգային առումով, հնարավոր չէ, որ միևնույն մարմինը որոշի օրենքի լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ, տրամաբանական կամ անտրամաբանական, լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելը, տրա հետ մեկտեղ ապահովի դրա օպերացիոն կիրառումը: Դատական համակարգի այս վիրահատողները փաստացի չեն ընկալում, որ ՍԴ-ն ապահովում է պետության կոնցեպտուալ դիրքը՝ Սահմանադրության գերակայությունը և վերահսկողություն է իրականացնում ամբողջ օրենսդրական համակարգի նկատմամբ, Վճռաբեկ դատարանն այդ օրենքներն է կիրառում:

Բացի մեծագույն խայտառակությունն այս անհեռատես որոշումն այլ կերպ որակել հնարավոր չէ, բացի դրանից վտանգավոր ոտնձգություն է մեր պետության և պետականության հանդեպ. ըստ էության՝ սա առաջին քայլն է՝ պետականության կորստից հետո վերացնելու մեր ազգային ինքնությունը և ստեղծելու նոր մարդու մոդել, որը պետք է զուրկ լինի բարոյականությունից և պատասխանատվությունից, ընդ որում, սա ներկայումս համաշխարհային թրենդ է համարվում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular