Տնից աշխատելու իդեալական պայմանները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏնից աշխատելը շատերի համար է երանելի: Բայց աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան պայմանների առկայություն:
Եթե աշխատելու համար առանձին սենյակ ունեք, փորձեք այնտեղ օֆիսային պայմաններ ստեղծել: Իսկ առանձին սենյակ չունենալու դեպքում պետք է ընտրեք աշխատանքի համար ամենահարմար անկյունը:
Մ. Պետրովան նշել է, որ աշխատանքային անկյան համար անհրաժեշտ 4 պայման՝
- Դուք պետք է աշխատեք լուսամուտի մոտ, քանի որ գիտնականների համաձայն՝ դա կարող է բարելավել ինքնազգացողությունը և գիշերային քունը:
- Անհրաժեշտ է, որ սենյակը, որտեղ աշխատելու եք, ունենա «ճիշտ ընտրված գույնով» ներկված պատեր: Բրիտանական Կոլումբիայի համալսարանում անցկացված հետազոտությունների համաձայն՝ մեր գլխուղեղը կարմիր գույնը կապում է վտանգի հետ, ինչը կարող է ուժեղացնել դետալների վրա կենտրոնանալու ունակությունը: Իսկ կապույտ գույնը կիրառվում է ստեղծագործական ունակությունների բարելավման համար:
- Արդյունավետ աշխատանքի համար կարևոր է նաև սենյակի ջերմաստիճանը: Շատ տաք կամ շատ ցուրտ պայմաններում աշխատելիս կենտրոնանալը դժվար է: Չինական հետազոտությունների համաձայն՝ մաքսիմալ արդյունավետության համար միջին իդեալական ջերմաստիճանը 70 ℃ է:
- Վերջին կարևոր կետը ուշադրությունը շեղող բոլոր հնարավոր գրգռիչների արգելափակումն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը: