Իշխանությունը սեփականացրեց ապրիլյանի միֆերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս լրատվականներից մեկում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը բավականին հակասական և հակապետական հայտարարություններով հանդես եկավ, որոնք խորքային ուսումնասիրության և վերլուծության անհրաժեշտույթան կարիք ունեն։ Ցավալի է, որ մարտական փառավոր ուղի անցած մարդը, իր անձնական-քաղաքական շահերը սպասարկելու համար վտանգավոր և մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող գնահատականներով է հանդես գալիս բանակի, բանակի հրամանատարության և ոլորտին տիրապետող մարդկանց մասին: Վերջին շրջանում ՀՀ գործող իշխանություններն իրենց հերթին փորձում են հնարավոր բոլոր առիթներով շահարկել ապրիլյան պատերազմը և դրա միջոցով «հաղթել» իրենց քաղաքական հակառակորդներին։
Տարբեր շրջանակներ փորձում են դա ներկայացնել, որպես խոշոր ռազմա-քաղաքական պարտություն՝ այսինքն Սերժ Սարգսյանի պարտություն, պարբերաբար շահարկում են դիրքերի կորստի, զինվորների, սպաների զոհվելու փաստերը և փորձում ծնկի բերել Սարգյանսին։ Ավելին՝ որպես այս թեզերի հակակշիռ բերվում է տավուշյան մարտական գործողությունները՝ փորձելով այս երկու գործողությունները ռազմա-քաղաքական համեմատության առարկա դարձնել։ Ըստ էության՝ ստեղծվում է, ու մարտական գործողությունների «սորտավորում» է տեղի ունենում։ Միանշանակ չի կարելի ապրիլյան պատերազմի կորսված մի քանի դիրքերը դարձնել քաղաքական, ավելին՝ ներքաղաքական էժան շահարկման թեմա դարձնել։ Ասեմ ավելին՝ դա ՀՀ նկատմամբ մեծագույն ու նողկալի ստորություն է։
Ի դեպ՝ ցավով պետք է արձանագրենք, որ այսօր մեր հանրությունը լավ չի ընկալում, թե ինչ է տեղի ունեցել 2016-ի ապրիլին, քանի որ թեմայի հետ կապված մանիպուլյացիաների, արհեստական շահարկումների ու միֆերի պակաս չի եղել, ու այսօր էլ չկա, իսկ հանրությունն արդեն գիտենք, որ ամենաշատը սիրում է լսել հեքիաթներ։ Հասարակությունն անգամ չի ցանկանում առերեսվել իրականության հետ, ուղղակի տոտալ կերպով թմբկահարելով «դիրքային կորուստն» ու «զոհված զինվորների ու սպաների» փաստը։ Իսկ Տավուշում տեղի են ունեցել փոքր դիրքային բախումներ, որոնք մշտապես գոյություն են ունեցել, ի դեպ՝ վերջին 25 տարիների ընթացքում։ Իշխանությունը ոչ միայն այս տարիների ընթացքում չպայքարեց ապրիլյանի վերաբերյալ գոյություն ունեցող քայքայիչ միֆերի դեմ, այլև այդ միֆերը դարձրեց իր սեփականությունը։
Անդրանիկ Կիրակոսյան