ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը սեփականացրեց ապրիլյանի միֆերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս լրատվականներից մեկում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը բավականին հակասական և հակապետական հայտարարություններով հանդես եկավ, որոնք խորքային ուսումնասիրության և վերլուծության անհրաժեշտույթան կարիք ունեն։ Ցավալի է, որ մարտական փառավոր ուղի անցած մարդը, իր անձնական-քաղաքական շահերը սպասարկելու համար վտանգավոր և մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող գնահատականներով է հանդես գալիս բանակի, բանակի հրամանատարության և ոլորտին տիրապետող մարդկանց մասին: Վերջին շրջանում ՀՀ գործող իշխանություններն իրենց հերթին փորձում են հնարավոր բոլոր առիթներով շահարկել ապրիլյան պատերազմը և դրա միջոցով «հաղթել» իրենց քաղաքական հակառակորդներին։

Տարբեր շրջանակներ փորձում են դա ներկայացնել, որպես խոշոր ռազմա-քաղաքական պարտություն՝ այսինքն Սերժ Սարգսյանի պարտություն, պարբերաբար շահարկում են դիրքերի կորստի, զինվորների, սպաների զոհվելու փաստերը և փորձում ծնկի բերել Սարգյանսին։ Ավելին՝ որպես այս թեզերի հակակշիռ բերվում է տավուշյան մարտական գործողությունները՝ փորձելով այս երկու գործողությունները ռազմա-քաղաքական համեմատության առարկա դարձնել։ Ըստ էության՝ ստեղծվում է, ու մարտական գործողությունների «սորտավորում» է տեղի ունենում։ Միանշանակ չի կարելի ապրիլյան պատերազմի կորսված մի քանի դիրքերը դարձնել քաղաքական, ավելին՝ ներքաղաքական էժան շահարկման թեմա դարձնել։ Ասեմ ավելին՝ դա ՀՀ նկատմամբ մեծագույն ու նողկալի ստորություն է։

Ի դեպ՝ ցավով պետք է արձանագրենք, որ այսօր մեր հանրությունը լավ չի ընկալում, թե ինչ է տեղի ունեցել 2016-ի ապրիլին, քանի որ թեմայի հետ կապված մանիպուլյացիաների, արհեստական շահարկումների ու միֆերի պակաս չի եղել, ու այսօր էլ չկա, իսկ հանրությունն արդեն գիտենք, որ ամենաշատը սիրում է լսել հեքիաթներ։ Հասարակությունն անգամ չի ցանկանում առերեսվել իրականության հետ, ուղղակի տոտալ կերպով թմբկահարելով «դիրքային կորուստն» ու «զոհված զինվորների ու սպաների» փաստը։ Իսկ Տավուշում տեղի են ունեցել փոքր դիրքային բախումներ, որոնք մշտապես գոյություն են ունեցել, ի դեպ՝ վերջին 25 տարիների ընթացքում։ Իշխանությունը ոչ միայն այս տարիների ընթացքում չպայքարեց ապրիլյանի վերաբերյալ գոյություն ունեցող քայքայիչ միֆերի դեմ, այլև այդ միֆերը դարձրեց իր սեփականությունը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular