6 փորձված բնական միջոց գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿյանքի ակտիվ ռիթմը, սթրեսները, հոգնածությունն ու մշտական լարվածությունը հաճախ են հանգեցնում գլխացավերի առաջացման, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա և թույլ չտալ կատարել անգամ ամենօրյա գործերը: Նման դեպքերում ցավը մեղմելու համար մարդիկ անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն բժիշկները պարբերաբար հիշեցնում են, որ ցավազրկողների հաճախակի կիրառումը կարող է վտանգավոր լինել և բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել:
Նման դեպքերում օգնության են հասնում ժողովրդական դեղամիջոցները, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն արդյունավետ կերպով մեղմում են ցավը: Նման բնական միջոցները կարող են հիանալի օգնական դառնալ գլխացավերի դեմ պայքարում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
- 1 ճաշի գդալ չորացրած սրոհունդը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև խմել։
- 1 ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև ստացված ըմպելիքին ավելացնել մի շերտ կիտրոն ու խմել որպես թեյ։
- 1 թեյի գդալ աղացած դարչնին ավելացնել մի բաժակ տաք ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քաղցրացնել ըմպելիքը շաքարավազով ու խմել ինչպես թեյ։
- 1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե։ Պատրաստի Եփուկը թրմել ևս կես ժամ, այնուհետև բաժանել երկու մասի ու խմել օրվա ընթացքում։
- 2 ճաշի գդալ լորենու ծաղիկներին ավելացնել 2 բաժակ տաք ջուր, դնել կրակին ու 10 րոպե եռացնել, այնուհետև ստացված եփուկը բաժանել երկու մասի ու խմել օրվա ընթացքում։
- 1 ճաշի գդալ անանուխի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան ծածկել կափարիչով, այնուհետև 15 րոպե տաքացնել տաք գոլորշու վրա։ Թրմել ևս 45 րոպե, այնուհետև խմել թուրմը։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ ցավը մեղմելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: