ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 փորձված բնական միջոց գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքի ակտիվ ռիթմը, սթրեսները, հոգնածությունն ու մշտական լարվածությունը հաճախ են հանգեցնում գլխացավերի առաջացման, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա և թույլ չտալ կատարել անգամ ամենօրյա գործերը: Նման դեպքերում ցավը մեղմելու համար մարդիկ անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն բժիշկները պարբերաբար հիշեցնում են, որ ցավազրկողների հաճախակի կիրառումը կարող է վտանգավոր լինել և բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել:

Նման դեպքերում օգնության են հասնում ժողովրդական դեղամիջոցները, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ, սակայն արդյունավետ կերպով մեղմում են ցավը: Նման բնական միջոցները կարող են հիանալի օգնական դառնալ գլխացավերի դեմ պայքարում, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

  • 1 ճաշի գդալ չորացրած սրոհունդը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև խմել։ 
  • 1 ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 15 րոպե, այնուհետև ստացված ըմպելիքին ավելացնել մի շերտ կիտրոն ու խմել որպես թեյ։
  • 1 թեյի գդալ աղացած դարչնին ավելացնել մի բաժակ տաք ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քաղցրացնել ըմպելիքը շաքարավազով ու խմել ինչպես թեյ։
  • 1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե։ Պատրաստի Եփուկը թրմել ևս կես ժամ, այնուհետև բաժանել երկու մասի ու խմել օրվա ընթացքում։
  • 2 ճաշի գդալ լորենու ծաղիկներին ավելացնել 2 բաժակ տաք ջուր, դնել կրակին ու 10 րոպե եռացնել, այնուհետև ստացված եփուկը բաժանել երկու մասի ու խմել օրվա ընթացքում։
  • 1 ճաշի գդալ անանուխի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան ծածկել կափարիչով, այնուհետև 15 րոպե տաքացնել տաք գոլորշու վրա։ Թրմել ևս 45 րոպե, այնուհետև խմել թուրմը։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը պայմանավորված է լինում որոշակի առողջական խնդիրներով, որոնք անուշադրության մատնելը կարող է վտանգավոր լինել, ուստի մինչ ցավը մեղմելը հարկավոր է նախ պարզել բուն խնդիրն ու չզբաղվել ինքնաբուժությամբ: Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել ցավի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular