Իշխանության ջղաձգումները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸնդունված է ասել, որ տվյալ պահի քաղաքական իշխանությունները հաճախ են ունենում իրական «վախեր», որոնց մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում, սակայն նրանց գործողություններն ու անհոդաբաշխ հայտարարությունները վկայում են դրանց ակնհայտ առկայության մասին։ ՀՀ գործող իշխանությունները՝ հասկանալով, որ այլևս սպառվել է իրենց ողջ քաղաքական ներուժը և երկու տարի առաջ գոյություն ունեցող էյֆորիկ «համահայկական» աջակցությունը, սկսել են դիմել հերթական դեմոնիզացիային։ Իշխանական քարոզչամեքենան էժանագին մանիպուլյացիաների ու ապատեղեկատվությունների միջոցով փորձ է անում հասարակության շրջանում ստեղծել հերթական իմիտացիան և նոր թիրախ ուրվագծել։
Այլ բնորոշմամբ՝ ներկա պահին իշխանությունը մտածում է հերթական ֆեյք օրակարգի ներդրմամբ հերթական անգամ նախկին «կոռումպացվածների» վրա ցեխ շպրտել՝ մտածելով, թե դա կօգնի իր վարկանիշի աճին։ Ներկայումս իշխանական դաշտից հնարավոր ամեն առիթի դեպքում, երբ նախկին նախագահներից կամ նախկին իշխանության որևէ ներկայացուցչի հարցազրույց կամ ինչ-ինչ քաղաքական ակտիվություն է դրսևորվում, փորձում են ամեն կերպ սադրանքներ իրականցնել ու տարբեր տիպի դավադրապաշտական սխեմաների մասին պնդումներ շրջանառել։
Իրականում պետք է փաստել, որ դեռևս վաղ է խոսել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բաց տեքստով համագործակցության մասին, սակայն ընդդիմադիր բևեռում արդեն երեք հայտնի ուժերը փորձում են ընդհանուր քաղաքական օրակարգի ստեղծել․ ակնհայտ է, որ ընդդիմադիր հատվածում առկա է փոխհամագործակցության մթնոլորտ։ Այս ամենի հետ մեկտեղ տրամաբանական է, որ այդ հնարավոր կոնսոլիդացիան չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին։
Կարեն Դանիելյան