ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության ջղաձգումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդունված է ասել, որ տվյալ պահի քաղաքական իշխանությունները հաճախ են ունենում իրական «վախեր», որոնց մասին, բնականաբար, չեն բարձրաձայնում, սակայն նրանց գործողություններն ու անհոդաբաշխ հայտարարությունները վկայում են դրանց ակնհայտ առկայության մասին։ ՀՀ գործող իշխանությունները՝ հասկանալով, որ այլևս սպառվել է իրենց ողջ քաղաքական ներուժը և երկու տարի առաջ գոյություն ունեցող էյֆորիկ «համահայկական» աջակցությունը, սկսել են դիմել հերթական դեմոնիզացիային։ Իշխանական քարոզչամեքենան էժանագին մանիպուլյացիաների ու ապատեղեկատվությունների միջոցով փորձ է անում հասարակության շրջանում ստեղծել հերթական իմիտացիան և նոր թիրախ ուրվագծել։

Այլ բնորոշմամբ՝ ներկա պահին իշխանությունը մտածում է հերթական ֆեյք օրակարգի ներդրմամբ հերթական անգամ նախկին «կոռումպացվածների» վրա ցեխ շպրտել՝ մտածելով, թե դա կօգնի իր վարկանիշի աճին։ Ներկայումս իշխանական դաշտից հնարավոր ամեն առիթի դեպքում, երբ նախկին նախագահներից կամ նախկին իշխանության որևէ ներկայացուցչի հարցազրույց կամ ինչ-ինչ քաղաքական ակտիվություն է դրսևորվում, փորձում են ամեն կերպ սադրանքներ իրականցնել ու տարբեր տիպի դավադրապաշտական սխեմաների մասին պնդումներ շրջանառել։

Իրականում պետք է փաստել, որ դեռևս վաղ է խոսել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բաց տեքստով համագործակցության մասին, սակայն ընդդիմադիր բևեռում արդեն երեք հայտնի ուժերը փորձում են ընդհանուր քաղաքական օրակարգի ստեղծել․ ակնհայտ է, որ ընդդիմադիր հատվածում առկա է փոխհամագործակցության մթնոլորտ։ Այս ամենի հետ մեկտեղ տրամաբանական է, որ այդ հնարավոր կոնսոլիդացիան չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին։

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular