Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր սպասվող «սենսացիան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Սպասվում է, որ այսօր կարող է մեկով ավելանալ Հայաստանի մի քանի տասնյակ կուսակցությունների «ընտանիքը»: Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որ այժմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակից է, նրա ներկայացուցիչն Ազգային ժողովում, մամուլով ազդարարել է այսօր անելիք «սենսացիոն» հայտարարությունների մասին:

Առնվազն սպասելին այն է, որ նա խոսելու է նոր կուսակցության ստեղծման մասին: Սակայն, դրա հետ կապված կա իհարկե ևս մի ինտրիգ. սպասվում է, որ այդ կուսակցությանը կարող է անդամակցել կամ նույնիսկ գլխավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այդպիսով, նորաստեղծ կուսակցությունը կարող է կոչվել Սերժ Սարգսյանի նախկին շրջապատի կուսակցություն:

Համենայնդեպս, ստացվում է, որ կուսակցությանն առնչվելու են Սարգսյանի շրջապատի երկու բավականին աչքի ընկնող ֆիգուրներ: Եվ բնականաբար հարց է առաջանում, թե ինչքանո՞վ այդ հանգամանքը կազդի նորաստեղծ քաղաքական ուժի գործունեության, ուղղվածության, դիրքորոշումների և ընդհանրապես քաղաքական դիրքավորման վրա, և ինչպե՞ս կազդի այդ հանգամանքը: Սա իհարկե կարող է ծնունդ տալ կոնսպիրոլոգիական մոտեցման, որ Դալլաքյանն ու Օհանյանը պարզապես իշխանությունից գործուղվում են ընդդիմություն:

Խոշոր հաշվով այդ իրողության կամ երևույթի տարրերն առկա են, սակայն խոսքն իհարկե «կնիքով» և «գործուղման ծախսերով» իրողության մասին չէ, առավել ևս, որ կա խոսակցություն, թե կուսակցությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից: Խոսքն այն մասին է, որ իշխանությունը չի զսպի իր դեռ ներկա կամ արդեն նախկին անդամների քաղաքական ընդդիմադիր գործունեության ցանկությունը կամ ձգտումը:

Բանն այն է, որ ընդդիմադիր դաշտի վերաֆորմատավորումը ոչ միայն այդ դաշտում ներկայումս առկա վակուումային իրավիճակից առաջ եկած բնական, տրամաբանական զարգացում է և պահանջ, այլև խորհրդարանական կառավարման մոդելի անցման իշխանական ռազմավարության առանցքային տարր: Խորհրդարանական կառավարման մոդելի անցում կատարող իշխանությունն անխուսափելիորեն իր ծրագրերում ներառելու են նաև այդ մոդելի ընդդիմադիր բաղադրիչի մշակման խնդիրը, այսպես ասած, կայուն և կանխատեսելի ընդդիմադիր դաշտ ձևավորելու համար: Եվ այդ առումով, եթե իշխանության ներսում կա պոտենցիալ, ապա միանգամայն պարզ է դառնում, որ իշխանությունն այդ պոտենցիալը չի զսպելու: Առավել ևս, որ այդ պոտենցիալը ներկայումս «բաց թողնելու» ամենահարմար պահն է, քանի որ քաղաքական դաշտը ներկայումս լղոզված է ինչպես երբևէ, և այդ իրավիճակում, երբ գործնականում «լիկվիդայնություն» չունի ոչ մի ուժ, ինչը ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները, ըստ էության որևէ բանից ոչ պակաս «լիկվիդային» կարող է լինել ցանկացած նախաձեռնություն:

Ակնհայտ է, որ Դալլաքյանի նախագիծը 2017 թվականի ընտրության համար չէ, թեև իհարկե այստեղ այն կարող է պետք գալ իշխանությանը, առնվազն ընդդիմադիր դաշտում գործող ուժերի պատկերը էլ ավելի խայտաբղետ դարձնելու, ներընդդիմադիր «մրցակցությունն» էլ ավելի սրելու և խճճելու առումով: Սակայն, դա մարտավարական խնդիրն է, իսկ ռազմավարական իմաստով Դալլաքյանը և ենթադրաբար Սեյրան Օհանյանը իհարկե փորձելու են պայքարել 2022 թվականի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի ձևավորման «լոկոմոտիվության» համար:

Մենք ներկայումս չենք քննարկի հաջողության հավանականությունը, շանսը: Այդ ամենի մասին խոսել հնարավոր է, երբ կխոսեն հենց իրենք` նախաձեռնությամբ հանդես եկողները: Ներկայումս արձանագրելի է միտումը, որ բխում է Հայաստանի համար անցումային շրջանի իրողություններից, որոնց մասին հոկտեմբերի 6-ին նոր կառավարության առաջին նիստում հայտարարեց նաև Սերժ Սարգսյանը: Անկասկած է, որ Սեյրան Օհանյանի հանգամանքը` նրա անդամակցելու դեպքում, ունենալու է առանցքային նշանակություն, ընդ որում՝ կուսակցական նոր նախաձեռնության համար թե´ դրական, թե´ նաև բացասական ահռելի պոտենցիալի իմաստով:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանի անունն է դարձել նոր կուսակցական նախաձեռնության ինտրիգը: Դա քաղտեխնոլոգիա է, թե ոչ, դժվար է ասել, սակայն նոր կուսակցությունը ներկայումս առավել մեծ հետաքրքրություն առաջացնելու է կամ պարզապես հետաքրքրություն առաջացնելու է գերազանցապես հենց այս տեսանկյունից: Ընդ որում՝ տվյալ պարագայում Օհանյանի գործոնը բավական առանձնահատուկ է դառնալու ոչ միայն ընդդիմադիր դաշտում կուսակցության գործունեության, «մրցունակության» կամ «խոցելիության» տեսանկյունից, այլև ներիշխանական:

Վերջին հաշվով, Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար է եղել ապրիլյան պատերազմի օրերին, իսկ դա չափազանց նուրբ հանգամանք է, որ հիմնարար նշանակություն կարող է ունենալ բոլոր առումներով, եթե հայտնվում է ոչ իշխանական քաղաքական գործունեության դաշտում:

Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
Самое популярное