Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր սպասվող «սենսացիան»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Սպասվում է, որ այսօր կարող է մեկով ավելանալ Հայաստանի մի քանի տասնյակ կուսակցությունների «ընտանիքը»: Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որ այժմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակից է, նրա ներկայացուցիչն Ազգային ժողովում, մամուլով ազդարարել է այսօր անելիք «սենսացիոն» հայտարարությունների մասին:

Առնվազն սպասելին այն է, որ նա խոսելու է նոր կուսակցության ստեղծման մասին: Սակայն, դրա հետ կապված կա իհարկե ևս մի ինտրիգ. սպասվում է, որ այդ կուսակցությանը կարող է անդամակցել կամ նույնիսկ գլխավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այդպիսով, նորաստեղծ կուսակցությունը կարող է կոչվել Սերժ Սարգսյանի նախկին շրջապատի կուսակցություն:

Համենայնդեպս, ստացվում է, որ կուսակցությանն առնչվելու են Սարգսյանի շրջապատի երկու բավականին աչքի ընկնող ֆիգուրներ: Եվ բնականաբար հարց է առաջանում, թե ինչքանո՞վ այդ հանգամանքը կազդի նորաստեղծ քաղաքական ուժի գործունեության, ուղղվածության, դիրքորոշումների և ընդհանրապես քաղաքական դիրքավորման վրա, և ինչպե՞ս կազդի այդ հանգամանքը: Սա իհարկե կարող է ծնունդ տալ կոնսպիրոլոգիական մոտեցման, որ Դալլաքյանն ու Օհանյանը պարզապես իշխանությունից գործուղվում են ընդդիմություն:

Խոշոր հաշվով այդ իրողության կամ երևույթի տարրերն առկա են, սակայն խոսքն իհարկե «կնիքով» և «գործուղման ծախսերով» իրողության մասին չէ, առավել ևս, որ կա խոսակցություն, թե կուսակցությունը ֆինանսավորվելու է Ռուսաստանից: Խոսքն այն մասին է, որ իշխանությունը չի զսպի իր դեռ ներկա կամ արդեն նախկին անդամների քաղաքական ընդդիմադիր գործունեության ցանկությունը կամ ձգտումը:

Բանն այն է, որ ընդդիմադիր դաշտի վերաֆորմատավորումը ոչ միայն այդ դաշտում ներկայումս առկա վակուումային իրավիճակից առաջ եկած բնական, տրամաբանական զարգացում է և պահանջ, այլև խորհրդարանական կառավարման մոդելի անցման իշխանական ռազմավարության առանցքային տարր: Խորհրդարանական կառավարման մոդելի անցում կատարող իշխանությունն անխուսափելիորեն իր ծրագրերում ներառելու են նաև այդ մոդելի ընդդիմադիր բաղադրիչի մշակման խնդիրը, այսպես ասած, կայուն և կանխատեսելի ընդդիմադիր դաշտ ձևավորելու համար: Եվ այդ առումով, եթե իշխանության ներսում կա պոտենցիալ, ապա միանգամայն պարզ է դառնում, որ իշխանությունն այդ պոտենցիալը չի զսպելու: Առավել ևս, որ այդ պոտենցիալը ներկայումս «բաց թողնելու» ամենահարմար պահն է, քանի որ քաղաքական դաշտը ներկայումս լղոզված է ինչպես երբևէ, և այդ իրավիճակում, երբ գործնականում «լիկվիդայնություն» չունի ոչ մի ուժ, ինչը ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները, ըստ էության որևէ բանից ոչ պակաս «լիկվիդային» կարող է լինել ցանկացած նախաձեռնություն:

Ակնհայտ է, որ Դալլաքյանի նախագիծը 2017 թվականի ընտրության համար չէ, թեև իհարկե այստեղ այն կարող է պետք գալ իշխանությանը, առնվազն ընդդիմադիր դաշտում գործող ուժերի պատկերը էլ ավելի խայտաբղետ դարձնելու, ներընդդիմադիր «մրցակցությունն» էլ ավելի սրելու և խճճելու առումով: Սակայն, դա մարտավարական խնդիրն է, իսկ ռազմավարական իմաստով Դալլաքյանը և ենթադրաբար Սեյրան Օհանյանը իհարկե փորձելու են պայքարել 2022 թվականի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի ձևավորման «լոկոմոտիվության» համար:

Մենք ներկայումս չենք քննարկի հաջողության հավանականությունը, շանսը: Այդ ամենի մասին խոսել հնարավոր է, երբ կխոսեն հենց իրենք` նախաձեռնությամբ հանդես եկողները: Ներկայումս արձանագրելի է միտումը, որ բխում է Հայաստանի համար անցումային շրջանի իրողություններից, որոնց մասին հոկտեմբերի 6-ին նոր կառավարության առաջին նիստում հայտարարեց նաև Սերժ Սարգսյանը: Անկասկած է, որ Սեյրան Օհանյանի հանգամանքը` նրա անդամակցելու դեպքում, ունենալու է առանցքային նշանակություն, ընդ որում՝ կուսակցական նոր նախաձեռնության համար թե´ դրական, թե´ նաև բացասական ահռելի պոտենցիալի իմաստով:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանի անունն է դարձել նոր կուսակցական նախաձեռնության ինտրիգը: Դա քաղտեխնոլոգիա է, թե ոչ, դժվար է ասել, սակայն նոր կուսակցությունը ներկայումս առավել մեծ հետաքրքրություն առաջացնելու է կամ պարզապես հետաքրքրություն առաջացնելու է գերազանցապես հենց այս տեսանկյունից: Ընդ որում՝ տվյալ պարագայում Օհանյանի գործոնը բավական առանձնահատուկ է դառնալու ոչ միայն ընդդիմադիր դաշտում կուսակցության գործունեության, «մրցունակության» կամ «խոցելիության» տեսանկյունից, այլև ներիշխանական:

Վերջին հաշվով, Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար է եղել ապրիլյան պատերազմի օրերին, իսկ դա չափազանց նուրբ հանգամանք է, որ հիմնարար նշանակություն կարող է ունենալ բոլոր առումներով, եթե հայտնվում է ոչ իշխանական քաղաքական գործունեության դաշտում:

Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»Հայաստանյան անօրինականությունը. Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական ձեռնարկությունների նկատմամբ կորպորատիվ զավթում իրականացնելու մեջ35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան Կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հռչակագիրը. պատմության այս օրը (սեպտեմբեր 26)Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով
Ամենադիտված