YandexTaxi-ն բարձրացրեց սակագինը. վերջինիս խայտառակ ու տապալված փիառը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօրվանից YandexTaxi ընկերությունը Հայաստանում գործում է նոր սակագներով: Այս մասին ծառայությունից օգտվող քաղաքացիները տեղեկանում են ընկերության հայտարարությունից, որում նշվում է «Սակագինը ժամանակավորապես ավելացվել է: Դա հարկադրված միջոց է, քանի որ տաքսիների պահանջարկն աճել է»:
Ինչպես գիտենք, YandexTaxi-ն ի սկզբանե ցածր սակագներով էր հանդես եկել, որպեսզի գրավի տեղական շուկան:
Ծիծաղելի է YandexTaxi-ու մեկնաբանությունը, որ սակագինը ժամանակավորապես ավելացվել է: Դա հարկադրված միջոց է, քանի որ տաքսիների պահանջարկն աճել է:
Հայաստանում տաքսիների շուկայում մեծ մրցակցություն է և, ի վերջո, YandexTaxi-ին մենաշնորհ չէ, որ հավանական լինի վերջիններիս տարածած հայտարարությունը. սա խայտառակ ու տապալված փիառ էր, որով YandexTaxi-ն մուտք գործեց հայկական շուկա՝ փորձելով տապալել մյուս տաքսի ընկերություններին և գրավել սպառողի վստահությունը։
Նշենք նաև, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել էր, որ տեղյակ է, որ տաքսիների շրջանում «Yandex Taxi»-ի մուտքը դժգոհություններ է առաջացրել, հետևում է բողոքներին:
«Իսկ այն խնդիրները, որոնք բարձրացնում են մյուս տաքսիստները, ես հանդիպել եմ նրանց հետ և առաջարկել ստեղծեն իրավաբանական խումբ, որ մանրամասն քննարկեն այն օրենքը, որը չի գոհացնում մի խումբ տաքսիստներին: Եթե կան հակասություններ, թող մանրամասն աշխատեն, օրենք ստեղծենք, այն դնենք, թող հասարակությունն ընդունի:
Երբ մոտ 80-90 տոկոս կընդունվի և´ տաքսիստների, և´ ժողովրդի կողմից, կարելի է դիմել Ազգային ժողով և օրենքում փոփոխություն կատարել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Այստեղ են ասել. «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։ Մինչ նախարարը պարզապես անհանգստանում է, բայց որևե քայլ չի ձեռնարկել հունիսի 1-ից մինչ այսօր, «Yandex Taxi»-ն իր «կամքով» հրաժարվում է վատ փիառից՝ «ընդառաջելով» իր հայ գործընկերներին։
Նյութի աղբյուրն` այստեղ