ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


YandexTaxi-ն բարձրացրեց սակագինը. վերջինիս խայտառակ ու տապալված փիառը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօրվանից YandexTaxi ընկերությունը Հայաստանում գործում է նոր սակագներով: Այս մասին ծառայությունից օգտվող քաղաքացիները տեղեկանում են ընկերության հայտարարությունից, որում նշվում է «Սակագինը ժամանակավորապես ավելացվել է: Դա հարկադրված միջոց է, քանի որ տաքսիների պահանջարկն աճել է»:

Ինչպես գիտենք, YandexTaxi-ն ի սկզբանե ցածր սակագներով էր հանդես եկել, որպեսզի գրավի տեղական շուկան:

Ծիծաղելի է YandexTaxi-ու մեկնաբանությունը, որ սակագինը ժամանակավորապես ավելացվել է: Դա հարկադրված միջոց է, քանի որ տաքսիների պահանջարկն աճել է:

Հայաստանում տաքսիների շուկայում մեծ մրցակցություն է և, ի վերջո, YandexTaxi-ին մենաշնորհ չէ, որ հավանական լինի վերջիններիս տարածած հայտարարությունը. սա խայտառակ ու տապալված փիառ էր, որով YandexTaxi-ն մուտք գործեց հայկական շուկա՝ փորձելով տապալել մյուս տաքսի ընկերություններին և գրավել սպառողի վստահությունը։

Նշենք նաև, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշել էր, որ տեղյակ է, որ տաքսիների շրջանում «Yandex Taxi»-ի մուտքը դժգոհություններ է առաջացրել, հետևում է բողոքներին:
«Իսկ այն խնդիրները, որոնք բարձրացնում են մյուս տաքսիստները, ես հանդիպել եմ նրանց հետ և առաջարկել ստեղծեն իրավաբանական խումբ, որ մանրամասն քննարկեն այն օրենքը, որը չի գոհացնում մի խումբ տաքսիստներին: Եթե կան հակասություններ, թող մանրամասն աշխատեն, օրենք ստեղծենք, այն դնենք, թող հասարակությունն ընդունի:

Երբ մոտ 80-90 տոկոս կընդունվի և´ տաքսիստների, և´ ժողովրդի կողմից, կարելի է դիմել Ազգային ժողով և օրենքում փոփոխություն կատարել»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

Այստեղ են ասել. «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։ Մինչ նախարարը պարզապես անհանգստանում է, բայց որևե քայլ չի ձեռնարկել հունիսի 1-ից մինչ այսօր, «Yandex Taxi»-ն իր «կամքով» հրաժարվում է վատ փիառից՝ «ընդառաջելով» իր հայ գործընկերներին։ 

 Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular