Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատում տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով 10-ամյա աղջկան առաջարկել է սեռական օրգանները ցույց տալ ու ինքնաբավարարմամբ զբաղվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Գարիկ Ա.-ի գործի դատական քննությունը:

36-ամյա չամուսնացած երիտասարդը մեղադրվում էր ակնհայտ 12 տարին չբոլորած երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկ Ա.-ն 2015 թվականի դեկտեմբերի 1-ին իր տանից բջջային հեռախոսով մուտք է գործել համացանցի «Օդնոկլասնիկի» կայք:

Նա իր էջից «հյուր է գնացել» երեխայի նկարով մի էջի, ճշտել է, որ էջը պատկանում է 10 տարեկան աղջնակի:

Գարիկ Ա.-ն, կարծելով, թե իր հաղորդագրություններն ուղղում է տասնամյա աղջնակին, մանկահասակ երեխային դիմելու բնորոշ բառերով նամակագրություն է սկսել, «շոշափել է սեռական կյանքին վերաբերող թեմաներ, երեխային առաջարկել է լուսանկարել իր սեռական օրգանները, ուղարկել իրեն, զբաղվել ինքնաբավարարումով, ցույց տալ սեռական օրգանները»:

Բայց իր կամքից անկախ՝ Գարիկ Ա.-ն հանցավոր մտադրությունները ավարտին չի հասցրել, քանի որ իրականում էջը պատկանել է 2008 թվականի մայիսի 2-ին ծնված՝ 7-ամյա աղջնակի հայրիկին, երեխան Գարիկ Ա.-ի հաղորդագրությունները չի կարդացել, դրանք կարդացել ու Գարիկի հետ երեխայի անունից շփվել են նրա ծնողները՝ փորձելով պարզել իրենց երեխայի նկատմամբ հանցավոր դիտավորություններ ունեցող անձին:

Ընդհանուր իրավասության դատարանում Գարիկ Ա.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, պնդել է իր նախաքննական ցուցմունքները:

Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե հեռախոսով մտել է «Օդնոկլասնիկի» կայքի իր էջը ու տարբեր աղջիկների նկարներ է նայել: Ընթացքում «հյուր է գնացել» մոտ տասը տարեկան մի աղջկա էջին, որտեղ նկարը երեխայի էր, իսկ տարիքը նշված էր՝ 90:

Ինքը մտածել է, որ դա երեխայի էջ է, որոշել է նրան հաղորդագրություններ գրել, շփվել նրա հետ:

Երեխային գրել է. «Բարև, կյանքս»: Իրեն պատասխանել են. «Բարև, ո՞վ է»:

Ինքն առաջարկել է շփվել, սկսել է սեռական կյանքի վերաբերյալ հաղորդագրություններ գրել, ապա առաջարկել է, որ աղջիկը լուսանկարի իր սեռական օրգանները, այդ նկարներն ուղարկի իրեն:

Ի պատասխան՝ իրեն գրել են. «Ո՞վ ես, որտեղի՞ց ես»:

Ինքը մտածել է, որ երեխայի հետ է շփվում, այդ պահին գտնվել է «գրգռված վիճակում, առաջարկել է ինքնաբավարարմամբ զբաղվել»: Աղջիկը հաղորդագրությամբ իրեն հեռախոսահամար է գրել: Ինքը զանգահարել է այդ համարով: Պատասխանողը մանկական բարակ ձայնով է եղել:

Ինքը նրան ասել է. «Բարև, կյանքս, ո՞նց ես»: Հարցրել է՝ նա մենա՞կ է, կողքին հո մարդ չկա, քանի որ չի ցանկացել, որ իրենց խոսակցության մասին որևէ մեկն իմանա:

Երեխան ասել է, թե մայրը խանութ է գնացել: Հետո էլ ասել է, թե մայրը եկավ, ու անջատել է հեռախոսը:

Դրանից հետո ինքը շարունակել է երեխային ինտիմ բնույթի հաղորդագրություններ գրել:

Առաջարկել է ինքնաբավարարմամբ զբաղվել՝ ասելով, թե ինքն էլ է ձեռնաշարժությամբ զբաղվում:

Հետո հասկացել է, որ սխալ է անում՝ մանկահասակ աղջկան նման հաղորդագրություններ ուղարկելով, իր էջից ջնջել է բոլոր հաղորդագրությունները, որոշել է այլևս չզանգել ու չգրել:

Հաջորդ օրը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում աղջկա հեռախոսահամարից իրեն զանգ է եկել ու անջատվել:

Ինքը հետ է զանգել: Նույն աղջիկն է եղել: Ինքը հարցրել է՝ նա որտե՞ղ է, ուզում է նրան տեսնել: Աղջիկն ասել է տեղը, բայց ասել է, թե հարմար չէ:

Ինքն իր գյուղից մեկնել է երեխայի ասած բնակավայր, զանգել է, հաղորդագրություններ է ուղարկել, իմացել է, որ նա երաժշտական դպրոցում է: Ինքը գրել է, թե գալիս է երաժշտական դպրոց՝ նրան տեսնելու:

Երբ հասել է երաժշտական դպրոցի մոտ, ոստիկանները բռնել են իրեն ու բերման են ենթարկել:

Ինքը նպատակ չի ունեցել երեխայի հետ սեռական հարաբերություններ ունենալու կամ նրա նկատմամբ որևէ սեռական ոտնձգություն կատարելու: Հանդիպելու դեպքում պարզապես պիտի զրուցեր ինտիմ կյանքի մասին…

Գարիկ Ա.-ն պնդել է, թե բացի այս երեխայից՝ ուրիշ անչափահասների ինտիմ թեմաներով հաղորդագրություններ չի ուղարկել: Նա զղջացել է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Գործով տուժող ճանաչված յոթամյա երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ցուցմունք է տվել, որ ամուսինը գտնվում է Ռուսաստանում՝ արտագնա աշխատանք է անում: Ինքը Հայաստանում ապրում է որդու և յոթ տարեկան դստեր հետ:

Ամուսինը «Օդնոկլասնիկի» կայքում էջ ուներ, որի գլխավոր լուսանկարը իրենց դստեր լուսանկարն էր, իսկ անունը երկու մեծատառերով էր նշված: Բացի գլխավոր լուսանկարից՝ էջում եղել են իրենց դստեր այլ լուսանկարները ևս: Աղջիկն ինքնուրույն այդ էջ չի մտել, դրանից օգտվել է ամուսինը, երբեմն էլ՝ ինքը:

2015 թվականի դեկտեմբերի 1-ին ամուսինը զանգահարել է իրեն ու ասել, որ մտնի «Օդնոկլասնիկի» իրենց էջ ու տեսնի, թե ով է «հյուր եկած» անձը:

Ինքը մտել է կայք, տեսել է այդ անձին, որի անունը Գարիկ Ա. էր, տարիքը՝ 35 տարեկան, իրենց մարզի բնակիչ: Լուսանկարում պատկերված տղամարդուն ինքը չի ճանաչել:

Մի քանի րոպեից ամուսնու պահանջով ինքը նորից մտել է իրենց էջ ու տեսել է, որ Գարիկ Ա.-ն անպարկեշտ արտահայտություններով ու առաջարկներով հաղորդագրություններ է գրել: Բովանդակությունից հասկանալի էր, որ այդ հաղորդագրություններն ուղղված էին էջի լուսանկարի երեխային՝ իրենց դստերը:

Մտածելով, որ իրենց երեխային կարող է վտանգ սպառնալ՝ ամուսինը պարբերաբար երեխայի անունից պատասխանել է Գարիկի գրած հաղորդագրություններին, որ պարզի, թե ով է նա:

Ամուսինն այդ Գարիկին ուղարկել է իրենց հեռախոսահամարներից մեկը և հատուկ գրել է այդ մարդուն՝ «Ես տասը տարեկան եմ»: Այդ մարդը շարունակել է անպարկեշտ բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել:

Ամուսինը պահանջել է, որ երբ իրենց տված հեռախոսահամարին զանգ գա, ինքը ֆիքսի այդ համարը, որպեսզի գտնեն այդ մարդուն: Երեկոյան զանգ է եկել, ինքը ֆիքսել է համարը:

Խոսողը տղամարդ է եղել: Ինքը պատասխանել է հատուկ բարակ, մանկականի նման ձայնով:

Այդ տղամարդը հարցրել է. «Ի՞նչ ես անում, բալես, հո կողքիդ մարդ չկա»: Ինքը պատասխանել է երեխայի անունից, թե մայրը խանութ է գնացել, ինքը մենակ է: Հետո ասել է, որ մայրը եկավ, ու անջատել է հեռախոսը: Այդ մարդը հաղորդագրություն է գրել. «Հո մամադ չիմացավ»: Ինքը ամուսնուն հայտնել է իրենց խոսակցության մասին:

Նույն օրը հիշյալ դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը: Իրենց հեռախոսը՝ հիշյալ համարով հանձնել է ոստիկաններին: Մնացած հաղորդագրությունները ինքը գրել երեխայի անունից՝ ոստիկանների թելադրանքով: Այդ մարդուն գրավել են հանդիպման երաժշտական դպրոցի մոտ ու բռնել են:

Երեխայի օրինական ներկայացուցիչը բողոքել է Գարիկ Ա.-ի դեմ, պահանջել է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Երեխայի հայրը հայտնել է, որ իրենց էջին հաղորդագրություններ գրողին ինքը պատասխանել է երեխայի անունից՝ ցանկանալով բացահայտել, թե ով է նա՝ հնարավոր ոտնձգությունից երեխային պաշտպանելու համար: Այդ մարդը սկզբում գրել է՝ արի ընկերանանք, շփվենք: Ինքը գրել է, որ տասը տարեկան է: Հարցրել է, թե ով է իրեն գրողը, որտեղից է:

Այդ հարցերին նա չի պատասխանել, բայց գրել է՝ կարո՞ղ է ինտիմ հարց տալ: Ինքը սկզբում չի պատասխանել:

Այդ մարդը գրել է՝ նեղացե՞լ ես:

Ինքը հարցրել է. «Ինտիմն ի՞նչ է», որպեսզի այդ մարդը համոզվի, որ երեխայի հետ է խոսում, այլևս չշարունակի: Բայց նա գրել է սեռական օրգանների մասին, առաջարկել է, որ երեխան լուսանկարի իր սեռական օրգանները, լուսանկարներն ուղարկի իրեն, առաջարկել է ինքնաբավարարմամբ զբաղվել…

Ինքը վերջնականապես որոշելով բացահայտել նրան՝ իրենց հեռախոսահամարն է տվել, որ այդ մարդը զանգի, այդպես բացահայտի ինքն իրեն… Կնոջից պահանջել է անմիջապես դիմել ոստիկանություն…

Երեխայի հայրը նույնպես պահանջել է, որ Գարիկ Ա.-ն ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ըստ տեղականքի ու բնութագրի՝ Գարիկ Ա.-ն զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, բնութագրվել է… դրական:

Դատարանը հաշվի է առել Գարիկ Ա.-ի արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը:

Գարիկ Ա.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииАрмения рассматривает закупки газа у Азербайджана, Ирана и Туркмении после 2027 года Владимир Путин поздравил архиепископа Езраса Нерсисяна с Днем России Памятник федерального значения Сурб Хач в Ростове-на-Дону оказался в частных руках Футбольный Мундиаль стартовал: США, Мексика и Канада принимают турнир Vogue Arabia в июньском номере посвятило статью ливано-армянской модели Серене Сефян, ставшей открытием сезона «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в МосквеУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»«АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Почему Россия наказывает армянский народ? «Паст»Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»Трамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
Самое популярное