5 հոգով 6 երգ են երգում. Փաշինյանն ու թիմակիցները միմյանցից տեղյակ չեն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրեկ հերթական առիթը եղավ գնահատելու հեղափոխական թիմի «համակարգված» աշխատանքը: Այն, որ նոր իշխանական թիմում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ գիտեինք, սակայն, որ ամեն ինչ արդեն հասել է զավեշտի և աբսուրդի՝ համոզվեցինք երեկ:
ԵԱՏՄ նիստի ընթացքում ՌԴ վարչապետ Մեդվեդևի՝ ՀՀ վարչապետ Փաշինյանին ուղղված ծաղրական խոսքը լայն քննարկման առիթ հանդիսացավ հատկապես սոցիալական ցանցերում: Հպարտ քաղաքացիները փորձում էին հասկանալ՝ ինչո՞ւ է երկրի ներսում բոլորին «ասֆալտին փռող» վարչապետը կարկամում և քաշվում թանկ հյուրի առջև: Այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ բազմահազար ֆեյքերի բանակը ի զորու չէ փոխել հանրային կարծիքը, այդ սուրբ գործին որոշեց լծվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, և այստեղ սկսվեց բուն զավեշտը:
Բանն այն է, որ Սիմոնյանը որոշեց կանգնել Փաշինյանի «դուխի թասիբին», ՌԴ վարչապետին հանեց «վիպենդրյոժնիկ» ու անտակտ, իսկ Փաշինյանին էլ հանում ազգային շահի դուխով այդ վիպենդրյոժությունները կուլ տվող: Իսկ ահա այստեղ սկսվեց իրական կատակերգությունը, քանի որ ՖԲ-ում հայտնվեց ինքը՝ վարչապետը և իր զարմանքն արտահայտեց ստեղծված աժիոտաժից: Պարզվեց՝ նա Մեդվեդևի հետ պարզապես շտապում էր перейти անմիջական միջավայրում սուրճ ըմպելու, քանի որ իր և ՌԴ վարչապետի հարաբերությունները տրամադրող են՝ նման ֆորմատի հանդիպումներին մուրազով սպասելուն:
Արդունքում Ալեն Սիմոնյանը հայտնվեց, մեղմ ասած, զավեշտալի դրության մեջ, քանի որ ինչպես պարզվեց՝ «վիպենդրյոժնիկը» վարչապետի «քիփն» է, իսկ վարչապետն էլ իր դուխի թասիբին կանգնելու ոչ մի առիթ չի տեսնում: Ահա այսպես է լինում, երբ շեֆի «աչքը մտնելու», սիրտը շահելու փոխարեն վերջինիս արջի ծառայություն ես մատուցում: Վստահ ենք որ Փաշինյանը դեռ առիթ կունենա բացատրություն պահանջող հայացքով նայել Սիմոնյանի վրա, իսկ մնացածը, ինչպես ինքը՝ Սիմոնյանն էր իրավացիորեն գրել՝ ժամանակի ու տեխնիկայի հարց է...