ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 հոգով 6 երգ են երգում. Փաշինյանն ու թիմակիցները միմյանցից տեղյակ չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ հերթական առիթը եղավ գնահատելու հեղափոխական թիմի «համակարգված» աշխատանքը: Այն, որ նոր իշխանական թիմում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ գիտեինք, սակայն, որ ամեն ինչ արդեն հասել է զավեշտի և աբսուրդի՝ համոզվեցինք երեկ:

ԵԱՏՄ նիստի ընթացքում ՌԴ վարչապետ Մեդվեդևի՝ ՀՀ վարչապետ Փաշինյանին ուղղված ծաղրական խոսքը լայն քննարկման առիթ հանդիսացավ հատկապես սոցիալական ցանցերում: Հպարտ քաղաքացիները փորձում էին հասկանալ՝ ինչո՞ւ է երկրի ներսում բոլորին «ասֆալտին փռող» վարչապետը  կարկամում և քաշվում թանկ հյուրի առջև: Այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ բազմահազար ֆեյքերի բանակը ի զորու չէ փոխել հանրային կարծիքը, այդ սուրբ գործին որոշեց լծվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, և այստեղ սկսվեց բուն զավեշտը:

Բանն այն է, որ Սիմոնյանը որոշեց կանգնել Փաշինյանի «դուխի թասիբին», ՌԴ վարչապետին հանեց «վիպենդրյոժնիկ» ու անտակտ, իսկ Փաշինյանին էլ հանում ազգային շահի դուխով այդ վիպենդրյոժությունները կուլ տվող: Իսկ ահա այստեղ սկսվեց իրական կատակերգությունը, քանի որ ՖԲ-ում հայտնվեց ինքը՝ վարչապետը և իր զարմանքն արտահայտեց ստեղծված աժիոտաժից: Պարզվեց՝ նա Մեդվեդևի հետ պարզապես շտապում էր перейти անմիջական միջավայրում սուրճ ըմպելու, քանի որ իր և ՌԴ վարչապետի հարաբերությունները տրամադրող են՝ նման ֆորմատի հանդիպումներին մուրազով սպասելուն:

Արդունքում Ալեն Սիմոնյանը հայտնվեց, մեղմ ասած, զավեշտալի դրության մեջ, քանի որ ինչպես պարզվեց՝ «վիպենդրյոժնիկը» վարչապետի «քիփն» է, իսկ վարչապետն էլ իր դուխի թասիբին կանգնելու ոչ մի առիթ չի տեսնում: Ահա այսպես է լինում, երբ շեֆի «աչքը մտնելու», սիրտը շահելու փոխարեն վերջինիս արջի ծառայություն ես մատուցում: Վստահ ենք որ Փաշինյանը դեռ առիթ կունենա բացատրություն պահանջող հայացքով նայել Սիմոնյանի վրա, իսկ մնացածը, ինչպես ինքը՝ Սիմոնյանն էր իրավացիորեն գրել՝ ժամանակի ու տեխնիկայի հարց է...

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular