Այս տեմպով և տրամաբանությամբ շարժվելով ՔՈ շուտով կհամալրի քաղաքական աղբանոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարինե Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չէի կարող չանդրադառնալ մի չեղած կուսակցության՝ ՔՈ-ի «բոցաշունչ» հայտարարությանը, որտեղ անհիմն տեղեկատվության հիման վրա ուշադրության են ձգտում արժանանալ՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությունից: ՔՈ կուսակցությունը իր սահմանափակ մտահորիզոնով եզրակացնում է, որ եթե Ծառուկյանը ԱԺ-ում խոսում է ցեմենտի պետտուրքի մասին, և վերջերս նրա ելույթները վերաբերում էին գործարանին, ապա նա ձեռնարկատեր և բիզնեսմեն է ու պատգամավորական մանդատից պետք է հրաժարվի: Դե արի ու բացատրի այս կուսակցությանը, որ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքն ու բողոքներն է ներկայացնել ԱԺ-ում,փորձել է խնդրին անդրադառնալով խելացի լուծումներ տալ և նրա ելույթը բացարձակապես արդարացված է: Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյանի բիզնեսներին, անհրաժեշտություն է նշել հատուկ այսպիսի անտեղյակ կուսակցությունների համար, որ տևական ժամանակ է արդեն, ինչ Ծառուկյանը բիզնեսները հանձնել է հավատարմագրային ծառայությունների և դրանցով չի զբաղվում, այնինչ որոշ չկայացած քաղաքական կուսակցություններ՝ հանձին ՔՈ-ի, մերկապարանոց հայտարարություններ է անում ևս մեկ անգամ ապացուցելով իր անմխիթար ու երբևէ չկայանալու ու չհասունանալու փաստը: ՔՈ-ն անդրադառնում էր նաև Ծառուկյանի կողմից ցեմենտի գնի իջեցմանը 10000 դրամով՝ կապելով այն ձեռնարկատիրական գործունեության հետ:Այս պարագայում ևս պետք է նշենք, որ ՔՈ-ն կրկին սխալ էր.սեփականատերը կարող է, իրավունք ունի կառավարել իր կապիտալը: