ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տեմպով և տրամաբանությամբ շարժվելով ՔՈ շուտով կհամալրի քաղաքական աղբանոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարինե Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չէի կարող չանդրադառնալ մի չեղած կուսակցության՝ ՔՈ-ի «բոցաշունչ» հայտարարությանը, որտեղ անհիմն տեղեկատվության հիման վրա ուշադրության են ձգտում արժանանալ՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությունից: ՔՈ կուսակցությունը իր սահմանափակ մտահորիզոնով եզրակացնում է, որ եթե Ծառուկյանը ԱԺ-ում խոսում է ցեմենտի պետտուրքի մասին, և վերջերս նրա ելույթները վերաբերում էին գործարանին, ապա նա ձեռնարկատեր և բիզնեսմեն է ու պատգամավորական մանդատից պետք է հրաժարվի: Դե արի ու բացատրի այս կուսակցությանը, որ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքն ու բողոքներն է ներկայացնել ԱԺ-ում,փորձել է խնդրին անդրադառնալով խելացի լուծումներ տալ և նրա ելույթը բացարձակապես արդարացված է: Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյանի բիզնեսներին, անհրաժեշտություն է նշել հատուկ այսպիսի անտեղյակ կուսակցությունների համար, որ տևական ժամանակ է արդեն, ինչ Ծառուկյանը բիզնեսները հանձնել է հավատարմագրային ծառայությունների և դրանցով չի զբաղվում, այնինչ որոշ չկայացած քաղաքական կուսակցություններ՝ հանձին ՔՈ-ի, մերկապարանոց հայտարարություններ է անում ևս մեկ անգամ ապացուցելով իր անմխիթար ու երբևէ չկայանալու ու չհասունանալու փաստը: ՔՈ-ն անդրադառնում էր նաև Ծառուկյանի կողմից ցեմենտի գնի իջեցմանը 10000 դրամով՝ կապելով այն ձեռնարկատիրական գործունեության հետ:Այս պարագայում ևս պետք է նշենք, որ ՔՈ-ն կրկին սխալ էր.սեփականատերը կարող է, իրավունք ունի կառավարել իր կապիտալը:

Կարծես թե ՔՈ-ն մոռացել է ընտրություններին չնչին 0,68% ձայն հավաքելու մասին, կամ գուցե հիշում է և քաղաքական դաշտում կայանալու անհույս քայլեր է անում իր կեղծ ու սին հայտարարություններով: Ուշադրություն գրավելու ՔՈ-ի հերթական քայլերը կարող ենք համարել չեղարկված, քանի որ փաստերը արձանագրում են, որ կուսակցության հայտարարությունը անտեղին էր, առանց փաստերի, չստացված ու ձախողված:
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular