Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հուսով եմ՝ նոր Ազգային ժողովում կլինեն նրանք, ովքեր լուրջ ասելիք ունեն». Մ. Հովսեփյան (Տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրավունքի» զրուցակիցն է քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, որը վերջերս է ավարտել ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի քաղաքագիտության եւ մասայական կոմունիկացիաների դեպարտամենտի ասպերանտուրան ու վերադարձել է հայրենիք՝ մասնակցելու քաղաքական առաջիկա գործընթացներին:

 

- Մարիամ, նախ անդրադառնանք հետհեղափոխական Հայաստանին: Հետաքրքիր է՝ Ձեր դիտարկումները հայաստանյան վերջին ամիսների ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների:

- Հեղափոխությունը դեռ նոր է սկսվում եւ նախկին իշխանությունների հրաժարականով այն չի ավարտվել, այլ ընդամենը նոր փուլ է մտել: Հիմա, երեւի թե, մենք գտնվում ենք հեղափոխության երկրորդ փուլի մեջ: Կարծում եմ՝ դեռեւս մոտ երկու տարի կտեւի, որպեսզի կարողանա Հայաստանի Հանրապետությունը կայունանալ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ միջազգային հարթակներում, չնայած նրան, որ մենք այսօրվա դրությամբ արդեն իսկ ունենք բավականին լուրջ հաջողություններ: Շատ կարեւորում եմ, որ դեռեւս կես տարվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երեք հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը կարծում եմ՝ բավական մեծ ցուցանիշ է: Ու միշտ պարոն Փաշինյանն իր ելույթներում նշում է, որ երբեւիցե հայ-ռուսական հարաբերություններն այսքան կայուն եւ այսքան ավելի սերտ չեն եղել:

- Ի դեպ, մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքագետներ պնդում են, որ ճիշտ հակառակը՝ հիմա հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Ի վերջո, Դուք լինելով ՌԴ-ում եւ շփվելով քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների հետ՝ կասե՞ք ինչպիսին է իրական պատկերը:

- Հենց այս մասին էի ուզում նշել. չնայած նրան, որ եղել են հանդիպումներ, ելույթներ եւ այլն, բայց այսօր ինչ-որ չափով փորձը ցույց է տալիս, որ չեմ ասի, թե հայ-ռուսական հարաբերություններում անկում կա, բայց չեմ տեսնում զարգացում: Միայն այն, որ ամբողջ կառավարության անդամները մարդիկ են, ովքեր ժամանակին կազմակերպել են հակառուսական ցույցեր եւ տարբեր վատ արտահայտություններով, ՌԴ նախագահի հասցեին ուղղված պաստառներով էին հանդես եկել, օրինակ, այսօրվա նախարարները, փոխնախարարները, ինչու ոչ, ՀՀ վարչապետի աշխատակազմի անդամները, առաջացնում է անտիթեզ՝ հնչեցված հայտարարություններին: Մինչդեռ Հայաստանի զարգացումը պայմանավորված է նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմամբ, Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունների խորացմամբ:

 

- Կարելի՞ է ասել, որ վերադարձել եք հայրենիք՝ քաղաքական այս բացը լրացնելու մտադրությամբ:

- Ճիշտ եք նկատել, ես լինեի Հայաստանում, թե Ռուսաստանի Դաշնությունում դեռ  տարիներ առաջ կողմնորոշված չէի՝ կվերադառնա՞մ , թե՝ ոչ, բայց մի բան հստակ գիտեի՝ որտեղ էլ լինեմ, միանշանակ, պետք է աշխատեմ հայ-ռուսական հարաբերությունների  զարգացման համար: Եվ այսօր տեսնելով ինչ-որ չափով բաց այս հարաբերություններում՝ որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք ու աշխատել այս ուղղությամբ: Չէ որ ունեմ ոչ միայն սիրողական մոտեցում այս ամեն ինչի նկատմամբ, այլ մասնագիտությամբ քաղաքագետ եմ եւ բավականին լուրջ գիտական հետազոտություններ եմ իրականացրել:

- Իսկ այս պահին Ձեզ որեւէ գաղափարակից քաղաքական ուժ տեսնո՞ւմ եք, ում հետ պատրաստ եք ճանապարհ անցնել:

- Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե ունեմ նախընտրելի քաղաքական ուժ, քանի որ դեռեւս մի քանի օր է, ինչ գտնվում եմ Հայաստանում եւ դեռ ուսումնասիրում եմ առկա քաղաքական փոփոխությունները: Ամեն դեպքում, կարծում եմ՝ կլինեմ այն քաղաքական ուժի հետ, ով կկարեւորի հայրենադարձությունը, առավել եւս երիտասարդների հայրենադարձությունը: Գուցե իմ օրինակով էլ կփորձեն ապացուցել մեր Սփյուռքում ապրող բոլոր այն երիտասարդներին, ովքեր դեռեւս կողմնորոշման փուլի մեջ են, որ կարող են գալ հայրենիք, քայլ անել եւ այստեղ իրենք կլինեն պահանջված: Ըստ իս, այս պահը շատ հարմար է, որպեսզի հայրենադարձության ծրագիր իրականանա: Ուստի՝ հուսով եմ՝ տեսնել Ազգային ժողովում ինձ եւ այն երիտասարդներին, ովքեր բավականին լուրջ ասելք ունեն քաղաքական դաշտում:

- Մեր զրույցի հիմքում ստացվեց այնպես որ, հիմնականում խոսեցինք հայ-ռուսական հարաբերությունների կարեւորության մասին, մինչդեռ հեղափոխություն իրականացրած այսօրվա իշխանությունները դեռեւս ընդդիմություն եղած ժամանակ առաջարկում էին դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Ըստ Ձեզ, ո՞ր ուղղությամբ պետք  գնա Հայաստանը, հատկապես երբ այս քաղաքական ուժը հավանաբար մեծամասնություն կդառնա նաեւ նոր խորհրդարանում:

 

- Նախ ասեմ, որ բավականին անհասկանալի էր այդ մոտեցումը եւ առաջին մի քանի օրերին ռուսաստանյան հասարակական եւ քաղաքական ակտիվություն ունեցող ճանաչված մարդիկ, որոնցից շատերն իմ ընկերներն են, կարծում էին, թե հերթական ԱՊՀ երկիրն ենք կորցնում, հատկապես, որ կար Ուկրաինայի, Վրաստանի օրինակը: Բայց ես միշտ համոզված էի, որ այդպես չի լինի: Հիշում եմ՝ համալսարանում իմ գիտական աշխատանքի մեջ նշել էի, որ երբեւիցե Հայաստանում չեմ պատկերացնում նման իրավիճակ, ինչպես Ուկրաինայում: Եվ իմ գիտական ղեկավարն այդ ժամանակ ինձ ասում էր. «Դուք սխալվեցիք, հիմա Հայաստանում ավելի վատ է ամեն ինչ լինելու, քան Վրաստանում եւ Ուկրաինայում է, հետեւաբար ձեր աշխատանքը շուտով կլինի ոչ ակտուալ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ԵԱՏՄ անդամակցությունից»: Ընդհանրապես Ռուսաստանում մեծ քննարկումներ տեղի ունեցան, երբ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակցությունը խորհրդարանում լսումներ իրականացրեցին՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դադարեցնելու վերաբերյալ: Հիմնավորում էին, որ չկա որեւիցե առաջընթաց, մինչդեռ ես իմ գիտական թեմայում նշել եմ այն առաջընթացները, որոնք կան: Այսօր մենք ունենք  առաջին հերթին տնտեսական բնագավառում լուրջ համագործակցության աճ՝ թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ: Հիմա էլ շատերի կողմից լսում եմ քննադատություն ԵԱՏՄ համակարգի նկատմամբ եւ ուզում եմ անպայման նշել, որ այն պետք չէ համեմատել Եվրամիության հետ: Եվրոպական միությունը քաղաքական խումբ է, իսկ Եվրասիական տնտեսական միությունը՝ նախեւառաջ տնտեսական միություն է եւ համախմբում է իր շուրջ պետությունների, ովքեր ունեն տնտեսության մեջ ընդհանուր կապեր եւ անհրաժեշտություն՝ զարգացնելու դրանք: Նաեւ ուզում եմ նշել, որ Հայաստանը բացի նրանից, որ արդեն ինչ-որ չափով կամուրջ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ, նաեւ կամուրջ է ՌԴ-Իրան հարաբերությունների զարգացման համար: Հուսանք, որ մոտ ժամանակներս Հայաստանը դուրս կգա տրանսպորտային փակուղուց եւ կունենա գոնե մեկ գնացքով ճանապարհ դեպի Ռուսաստան եւ, ինչու ոչ, նաեւ Իրան: Ցավոք, մեր հարեւան պետություն Վրաստանի եւ դաշնակից Ռուսաստանի միջեւ նման համագործակցություն դեռ չի ստացվում: Բայց լիահույս եմ, որ ամեն ինչ կկարգավորվի եւ կունենանք այն բոլոր հնարավորությունները, ինչը ի սկզբանե նշված էր Եվրասիական տնտեսական միության անդամակցման կետերում, որի շուրջ էլ ՀՀ-ն համաձայնեց անդամակցել այս կառույցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное