Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ելք» դաշինքն այլևս չկա. ըստ էության այն երբեք էլ չի եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանգստյան օրերին «Լուսավոր Հայաստան » կուսակցությունը հաղորդագրություն տարածեց առ այն, որ գալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են մասնակցել իրենց կուսակցության ցուցակով: Երեկ առանձին մասնակցելու մասին հայտարարեց նաև «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Չնայած նրան, որ Երևանի ավագանիում «Լույս» խմբակցությունը շարունակելու է իր գործունեությունը, սակայն նույն դաշինքի ձևաչափը խորհրդարանական ընտրություններում չի լինելու: Իսկ սա նշանակում է, որ «Ելք» դաշինքն այլևս չկա: 

Ոմանց համար սա, անշուշտ, կարող է տխրեցնող լինել, ոմանց համար էլ հերթական նախընտրական վերադասավորման դրսևորում, սակայն իրականում «Ելք» դաշինք երբեք էլ չի եղել, չի եղել որպես քաղաքական միավոր: Եղել է նախընտրական շրջանում որոշ ուժերի մոբիլիզացիա խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու շուրջ, բայց քաղաքական կուռ, հեռանկարային, արժեքների ու սկզբունքների վրա հիմնված դաշինք չի եղել: Ընդ որում, «Ելքն» այս իմաստով առաջին օրինակը չէ, երբ պահի նպատակահարմարությամբ ձևավորված դաշինքները հետագայում, արդեն այլ իրավիճակում քանդվել են: Այս իմաստով «Ելք» դաշինքն ինքնին ու դրա փաստացի ավարտը հրաշալի պատկերում են քաղաքական այն դաշտը, որն ունեցել ենք և ունենք Հայաստանում:

Սկզբնավորման առաջին օրերից էլ պարզ էր, որ թե աշխարհաքաղաքական, թե ներքաղաքական մոտեցումներում դաշինքի անդամ ուժերի միջև կային տարաձայնություններ: Դաշինքի ստեղծումով, սակայն, այդ տարաձայնությունները ոչ թե հարթվում էին, այլ պարզապես միառժամանակ դրվում էին մի կողմ՝ հաշվի առնելով խորհրդարանում հայտնվելու գերխնդիրը: Երբ այդ գերխնդիրը լուծվեց, ակնհայտ դարձավ, որ դաշինքում կան խնդիրներ՝ ցուցակների կազմման, որոշումների ընդունման հետ կապված: Այդ խնդիրների պիկն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի սեպարատ քայլարշավն էր ու այդ քայլարշավի հաջողությունը, որից հետո «Ելք» դաշինքը մնաց որպես սոսկ խորհրդարանական խմբակցություն: Ֆորմալ առումով, անշուշտ, որևէ խնդիր չկար, որովհետև դաշինք կազմելով հանդերձ, կուսակցությունները պահում էին առանձին ֆորմատով գործելու ազատությունը: Փաստացի, սակայն, մենք գործ ունեցանք հերթական կարճաժամկետ ու հեռանկարային իմաստով քաղաքական կապիտալիզացիան տապալած ուժերի մոբիլիզացիայի հետ:

Արդեն նշեցինք, որ «Ելքն» այս իմաստով առաջին դեպքը չէ Հայաստանի նորանկախ պատմության մեջ: Ցավոք, սակայն, արդեն հիմա, երբ Հայաստանի քաղաքական դաշտին ընձեռված է ռեստարտի, վերաձևակերպման աննախադեպ շանս, չկան երաշխիքներ, որ «Ելք» դաշինքի օրինակը չի լինի ոչ միայն առաջինը, այլև վերջինը:

Նախընտրական թոհուբոհի մեջ մենք ականատեսն ենք նմանատիպ պրոցեսների, երբ բացառապես կարճաժամկետ շահի, պահի թելադրանքի ազդեցությամբ ձևավորվում են դաշինքներ ու կուսակցություններ, տեղի են ունենում ճամբարափոխություններ: Այս իմաստով հատկապես մտահոգիչ է «Իմ քայլը» դաշինքը կամ, այլ կերպ ասած, ՔՊ–ի՝ իշխանության կուսակցության փոխակերպման պրոցեսը:

Անշուշտ, ՔՊ–ն միայնակ չի կանգնած եղել հեղափոխության հիմքերում, եղել են այլ ուժերի ներկայացուցիչներ, եղել են քաղաքացիական սեկտորը ներկայացնողներ: Ընդհանրապես՝ եղել է համաժողովրդական գործընթաց, ու նորմալ է, որ առնվազն հեղափոխությանը հաջորդող ընտրություններում իշխանությունը ներկայանա ոչ թե առանցքային ուժ հանդիսացող ՔՊ–ի, այլև ավելի լայն ձևաչափով: Սակայն երկարաժամկետ քաղաքական հեռանկարի առումով հասկանալի է, որ վերացական արժեքների, բացառապես հեղափոխությանն աջակցելու հիմքերի վրա կառուցված քաղաքական միավորը կենսունակ լինել չի կարող: Ինչ–որ պահից կարիք է լինելու կամ հստակեցնել քաղաքական գիծը, կամ էլ ականատեսը լինել հերթական դաշինքի հերթական փլուզմանը: Մնացած սցենարների դեպքում մենք ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք նախկինում՝ իշխանության կուսակցություն, որտեղ կան ներքին ահռելի խնդիրներ ու հակասություններ, հակամարտող խմբեր, չկա որևէ միավորող արժեքային ու սկզբունքային հայեցակարգ, իսկ կուսակցության պառակտմանը խոչընդոտող միակ գործոնը իշխանությունը կորցնելու վախն է: Իսկ այդ վախը, վախի տակ թաքնված հակասությունները համակարգվում են մեկ կենտրոնից, կենտրոն, որն ինչ–որ պահի կարող է հարթել կոնֆլիկտները, մեկ այլ պահի հրահրել դրանք՝ սեփական իշխանության երկարակեցությունը ամրապնդելու համար: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США
Самое популярное