Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակոբ Հակոբյան. «Արցախում գազի գնի թաքնված բարձրացում է տեղի ունենում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը դեռևս այս տարվա ապրիլին մի որոշում է ընդունել, ըստ որի՝ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը բոլոր գազ օգտագործողների հետ պետք է մինչև դեկտեմբեր նոր պայմանագրեր կնքի: Այս մասին 1or.am–ի հետ զրույցում հայտնեց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ ահազանգելով նաև այն մտահոգությունների մասին, որոնք, ըստ նրա, առկա են որոշման ենթատեքստում:

«Նոր պայմանագրով սահմանվում է, որ մեկ գազօգտագործող սարքի դեպքում բնակիչներից պետք է գանձվի է 2270, երկու գազօգտագործող սարքի դեպքում` 4540, երեք և ավելի գազօգտագործող սարքի դեպքում` 6810 դրամ: Այդ գումարները, ըստ էության, գանձում է մասնավոր հիմնարկությունը, այս պարագայում՝ «Արցախգազ»–ը: Բացի այդ՝ այսպես, թե այնպես, գազի գինը բարձր է, և սա լրացուցիչ բեռ է քաղաքացիների համար: Մտավախություն կա, որ վաղը կամ մյուս օրն այս միտումը կարող է տարածվել էլեկտրաէներգիայի և ջրի վրա: Սա անընդունելի է: Այս որոշումը բավականին մեծ արձագանք է ստացել մեր համաքաղաքացիների կողմից, նրանք ևս դեմ են»,–ասաց մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ որոշման վերանայման պահանջով բաց նամակ են հղել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

«Կարծում ենք, որ գազի գնի թաքնված բարձրացում է տեղի ունենում, ինչի մասին պետք է քաղաքացիներն իրազեկված լինեն: Հասկանալի է, որ շատ շատերը ստորագրելուց առաջ անգամ չեն կարդում այդ պայմանագիրը»,–ասաց նա: 

Հարցին, թե վերոնշյալ սահմանված գների մասով նախկինում ցածր շեմ եղե՞լ է, թե՞ սա ընդհանրապես նոր որոշում է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախկինում ընդհանրապես նման կարգ չի գործել:

«Սա նոր է: Հիմնավորում են, թե դա միայն անվտանգության համար է: Այդ առումով ասեմ հետևյալը. մենք նույնպես կարծում ենք, և միանշանակ է, որ գազի սպառումը մեր բնակչության համար պետք է անվտանգ լինի, սակայն այդ անվտանգության համար ոչ թե պետք է բնակիչը վճարի, այլ գազ վաճառող ընկերությունը: Վերջիվերջո, մենք գազի դիմաց վճարում ենք: Բացի այդ՝ հասկանալի չէ, թե անվտանգության ապահովումն ինչո՞ւ չի կազմակերպվում արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով: Այդ պարագայում գոնե բնակիչների համար ընդունելի կլինեն վերոնշյալ սահմանված գումարները, քանի որ դրանք կուղղվեն ոչ թե մասնավոր ընկերությանը, այլ՝ պետբյուջե»,–ասաց նա:

Հակոբ Հակոբյանը շեշտեց, որ յուրաքանչյուր ընտանիք, բնական է, որ մեկ գազօգտագործող սարքով չի սահմանափակվում և օգտագործում է երկու կամ երեք սարք:

«Հիմա, փաստորեն, դրանց համար լրացուցիչ գումար են տալու, որը բեռ է: Վերջիվերջո, տարեկան գրեթե 7000 դրամը փոքր գումար չէ: Ընտանիքներ կլինեն, որոնց համար դա մեկ ամսվա հացի գումար է: Ինչքանո՞վ է նպատակահարմար առանց այդ էլ առկա սոցիալական բեռի պայմաններում նման որոշում կայացնել: Բնակչությունը, որն ամեն րոպե սպասում է աշխատավարձի, կենսաթոշակի բարձրացմանը, հիմա էլ այդ ֆոնին 

պարտավոր է վճարել գազի սարքերի սպասարկման համար: Իսկ ինչո՞ւ պարտավոր չենք վճարել ջրի յուրաքանչյուր ծորակի կամ յուրաքանչյուր վարդակի համար»,– հեգնեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության պետական նախարարին ուղղված բաց նամակին ու արձագանքին, Հակոբ Հակոբյանը նշեց. «Չնայած որ այս որոշումը մեծ քննարկումների տեղիք տվեց, և բոլորը համակարծիք են, որ սա թալանի մի ձև է, սակայն մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել թե՛ պետնախարարից, թե՛ որևէ այլ իրավասու մարմնից: Կարծում ենք, որ հարցը լռության մատնելը ճիշտ տարբերակ չէ: Եվս մեկ անգամ պետք է փորձենք դիմել տարբեր ատյանների, որպեսզի հարցը բարձրանա և դրան որևիցե լուծում տրվի»:

Նա բերեց նաև Արցախում մենաշնորհային դիրք զբաղեցնող «Ղարաբաղ տելեկոմի» օրինակն ու նշեց. «Մենք մտավախություն ունենք, որ այսպիսի կարևորագույն ոլորտները մասնավորեցնելով՝ բնակիչներին թելադրում են այն պայմանները, որոնք ավելի ձեռնտու են մասնավոր ընկերություններին: Այստեղ կարևորում ենք իշխանությունների և մասնավորապես ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի դերակատարությունը: Այն պետք է ավելի ակտիվ պաշտպանի ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ ժողովրդի շահերը»,–եզրափակեց նա:

Հեղինակ՝ Աննա Բադալյան

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное