Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար
ՎԻԴԵՈԿենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ գագաթնաժողովի ելույթի ժամանակ իր երախտագիտությունը և հիացմունքը հայտնեց Հայաստանի Հանրապետությանը:
«Հայաստանի Հանրապետությունը համաձայնեց իր հարկի տակ հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Երախտագիտությունս եմ հայտնում նաև այս երկրին, այս ժողովրդին մեծ հյուրընկալություն կազմակերպելու համար»,-ասաց Ֆոստեն-Արկանժ Տուադերան:
Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը մեծ է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության համար, հատկապես համերաշխության, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակույթների և լեզվական բազմազանության հաստատման, թվային տեխնոլոգիաների ներդրման, սոցիալ-քաղաքական իրավիճակի կարգավորման գործում:
«Այս 17-րդ գագաթնաժողովի թեման և կարգախոսը՝ «Ապրել միասին», իսկապես հույս է ներշնչում, հատկապես՝ երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերը պետք է կարևորվեն Կենտրոնական Աֆրիկայում»,-նշեց Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահը:
Նա նաև իր խորին ցավակցությունը հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:
Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:
Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։