ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահն իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանին հյուրընկալության համար

ՎԻԴԵՈ

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը:   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության  նախագահ գագաթնաժողովի ելույթի ժամանակ իր  երախտագիտությունը և հիացմունքը հայտնեց Հայաստանի Հանրապետությանը:

«Հայաստանի Հանրապետությունը համաձայնեց իր հարկի տակ հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Երախտագիտությունս եմ հայտնում նաև այս երկրին, այս ժողովրդին մեծ հյուրընկալություն կազմակերպելու համար»,-ասաց Ֆոստեն-Արկանժ Տուադերան:

 Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը մեծ է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության համար, հատկապես համերաշխության, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակույթների և լեզվական բազմազանության  հաստատման, թվային տեխնոլոգիաների ներդրման, սոցիալ-քաղաքական իրավիճակի կարգավորման գործում:

«Այս 17-րդ գագաթնաժողովի թեման և կարգախոսը՝ «Ապրել միասին», իսկապես հույս է ներշնչում, հատկապես՝ երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերը պետք է կարևորվեն Կենտրոնական Աֆրիկայում»,-նշեց Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահը:

Նա նաև իր խորին ցավակցությունը հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում:

Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular