Թե ինչպես Մարուքյանը մեջքից խփեց Փաշինյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմեն Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե երկու օր առաջ ԱԺ Կանոնակարգ օրենքի փոփոխությունն աղմուկ չհաներ՝ դրան անդրադառնալու ու քննարկելու կարիքը չէր լինի, բայց ուժերը որոնք կազմակերպել էին այդ «հակահեղափոխական» օրենքի փոփոխությունը՝ չէին կարող թույլ տալ, որ իրենց արածը ջուրն ընկնի, ու եղավ այն, ինչը տեսանք մենք բոլորս։ Ժողովուրդը ևս մեկ անգամ կանգնեց ոտքի, իր կամքն արտահայտելու համար։ Բայց արդարության համար պետք է նշենք, որ օրենքում կատարված փոփոխությունները հակաօրինական չեն եղել։
Իսկ ում մտահաղացումն էր օրենքի փոփոխությունը։ Շատերս մինչ այսօր մտածում էինք, որ հանրապետական Արփինե Հովհաննիսյանի, բայց արի ու տես, որ ո՛չ, այս «հանճարեղ» փոփոխության մտահաղացումը «ԵԼՔ» խմբակցության անդամ Մարուքյան Էդմոնինն է և նրա հորդորով ու խորհրդով է Արփինե Հովհաննիսյանն այն օրակարգ մտցրել։ Մարուքյանը իր կեղտոտ գործը ուրիշի ձեռքերով արեց, լավ իմանալով, որ ՀՀԿ-ն ասոցացվում է հակահեղափոխականության հետ, ու ժողովուրդը կհավատա նրանցից այսպիսի քայլ։ Ինչ խոսք, Էդմոնի այս քայլը խելամիտ էր հաշվարկված, եթե իհարկե այս տեղեկությունը դուրս չգար ԱԺ-ի պատերից, ու բոլորը չիմանային դրա մասին։
Հարց, իսկ Մարուքյանին ի՞նչ օգուտ այս իրավիճակից։
Մարուքյանը այս քայլով փորձեց դաշտը մաքրել, ապահովվել իր տեղը ապագա խորհրդարանում, իրեն ապահովագրել հետագա ձախողումներից, բացի սրանից չի բացառվում նաև «աբիժնիկի» հոգեբանություն ունենալը, չէ որ Փաշինյանը իր ելույթներից մեկում նշեց, որ ԱԺ-ում ունի 4 վստահելի ձայն, որից մեկը ինքն է։
Մարուքյանը չի բացառել, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԼՈՒՅՍ» դաշինքով և, եթե Էդմոնի դավադրությունը չբացահայտվեր, գուցե հենց այս դաշինքը երկրորդը լիներ խորհրդարանում։
Մարուքյանը փորձեց մեկ ձեռքով, երկու ձմերուկ բռնել՝ ազատել դաշտը մրցակիցներից, Փաշինյանի մոտ տպավորություն ստեղծել, թե դաշնակից է։ Ո՛չ մեկը ստացվեց, ո՛չ էլ մյուսը։ Էդմոնը մնաց «կոտրած տաշտակի» առաջ։
Նման գործընկեր ունենալը «Աստծո պատիժ» է, և այս ամենը իմանալով հանդերձ, ժողովրդին դուր չի գա, որ նման ստոր ու դավաճան անձնավորությունը լինի վարչապետի կողքին։