ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչպես Մարուքյանը մեջքից խփեց Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմեն Հարոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Եթե երկու օր առաջ ԱԺ Կանոնակարգ օրենքի փոփոխությունն աղմուկ չհաներ՝ դրան անդրադառնալու ու քննարկելու կարիքը չէր լինի, բայց ուժերը որոնք կազմակերպել էին այդ «հակահեղափոխական» օրենքի փոփոխությունը՝ չէին կարող թույլ տալ, որ իրենց արածը ջուրն ընկնի, ու եղավ այն, ինչը տեսանք մենք բոլորս։ Ժողովուրդը ևս մեկ անգամ կանգնեց ոտքի, իր կամքն արտահայտելու համար։ Բայց արդարության համար պետք է նշենք, որ օրենքում կատարված փոփոխությունները հակաօրինական չեն եղել։
Իսկ ում մտահաղացումն էր օրենքի փոփոխությունը։ Շատերս մինչ այսօր մտածում էինք, որ հանրապետական Արփինե Հովհաննիսյանի, բայց արի ու տես, որ ո՛չ, այս «հանճարեղ» փոփոխության մտահաղացումը «ԵԼՔ» խմբակցության անդամ Մարուքյան Էդմոնինն է և նրա հորդորով ու խորհրդով է Արփինե Հովհաննիսյանն այն օրակարգ մտցրել։ Մարուքյանը իր կեղտոտ գործը ուրիշի ձեռքերով արեց, լավ իմանալով, որ ՀՀԿ-ն ասոցացվում է հակահեղափոխականության հետ, ու ժողովուրդը կհավատա նրանցից այսպիսի քայլ։ Ինչ խոսք, Էդմոնի այս քայլը խելամիտ էր հաշվարկված, եթե իհարկե այս տեղեկությունը դուրս չգար ԱԺ-ի պատերից, ու բոլորը չիմանային դրա մասին։ 
Հարց, իսկ Մարուքյանին ի՞նչ օգուտ այս իրավիճակից։ 
Մարուքյանը այս քայլով փորձեց դաշտը մաքրել, ապահովվել իր տեղը ապագա խորհրդարանում, իրեն ապահովագրել հետագա ձախողումներից, բացի սրանից չի բացառվում նաև «աբիժնիկի» հոգեբանություն ունենալը, չէ որ Փաշինյանը իր ելույթներից մեկում նշեց, որ ԱԺ-ում ունի 4 վստահելի ձայն, որից մեկը ինքն է։ 
Մարուքյանը չի բացառել, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «ԼՈՒՅՍ» դաշինքով և, եթե Էդմոնի դավադրությունը չբացահայտվեր, գուցե հենց այս դաշինքը երկրորդը լիներ խորհրդարանում։ 
Մարուքյանը փորձեց մեկ ձեռքով, երկու ձմերուկ բռնել՝ ազատել դաշտը մրցակիցներից, Փաշինյանի մոտ տպավորություն ստեղծել, թե դաշնակից է։ Ո՛չ մեկը ստացվեց, ո՛չ էլ մյուսը։ Էդմոնը մնաց «կոտրած տաշտակի» առաջ։
Նման գործընկեր ունենալը «Աստծո պատիժ» է, և այս ամենը իմանալով հանդերձ, ժողովրդին դուր չի գա, որ նման ստոր ու դավաճան անձնավորությունը լինի վարչապետի կողքին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular