Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ են պետք նախարարները, կամ՝ ցեցի «առեղծվածը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ տասն օր առաջ «1or.am»–ը անդրադարձել էր լոլիկի խնդրին: Մասնավորապես՝ լոլիկի մեջ առկա ցեցի վերաբերյալ ահազանգերի շուրջ զրուցել էինք «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Մասնագետը, խոսելով ցեցի վտանգավորության մասին, ընդգծել էր, որ տարիներ շարունակ դիմել են նախորդ կառավարություններին, բայց ցեցի դեմ պայքարելու հարցն առկախ է մնացել: Բացի այդ՝ նշված քաղաքականության մեջ միտում են տեսել՝ արձանագրելով դրանց պատճառները, ինչից էլ տուժել է գյուղացու բերքը: Հրաչ Բերբերյանը շեշտել էր նաև, որ «այսօրվա նախարարությունը պետք է ծրագիր ներկայացնի, բայց չի անում»: Նա իր կոչն էր հղել նաև վարչապետին:

Սեպտեմբերի 22–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Արարատի մարզ: Այցի շրջանակներում հանդիպում էր կազմակերպվել նաև համայնքապետերի հետ: Տարբեր խնդիրների շուրջ բանավեճեր ծավալվեցին, լոլիկի խնդիրը ևս անմասն չէր: Երբ համայնքապետերը ներկայացրեցին իրավիճակը, իրենց տվյալները լոլիկի ավելի պակաս բերք ունենալու վերաբերյալ, գյուղնախարար Արթուր Խաչատրյանը, ով ևս ներկա էր հանդիպմանը, որպես առաջին խնդիր առանձնացրեց անոմալ եղանակը: «Վաշինգտոն փոստ»–ի հոդվածից էլ մեջբերում արեց, ուր գրված է եղել, որ Հայաստանում պատմության մեջ ամենաբարձր աստիճանն է գրանցվել: Ցեցին էլ չշրջանցեց: Մասնավորապես ասաց, որ ջերմոցներում պայքարի քիչ թե շատ արդյունավետ միջոցներ կան, բայց հիմնականում մեխանիկական պայքարի ձևեր պետք է օգտագործեն, որ կարողանան ֆիզիկապես դրանց ոչնչացնել: 

«Վաշինգտոն փոստը»՝ «Վաշինգտոն փոստ», բայց համայնքապետերն այլ բան նշեցին: Բողոքեցին, որ ամեն անգամ նախորդ կառավարություններից եկել են, լղոզել ու գնացել: Ըստ էության, նոր կառավարությունից այլ բան են ակնկալում: 

«Ի՞նչ է նշանակում «ամառվա շոգին»: Շոգը լինելու է՝ միշտ էլ լինելու է»,–զարմացավ Այգեստանի գյուղապետը ու շարունակելով, ասաց, որ չի արդարացնում այն պատճառաբանությունները, թե պատճառը շոգն է, ըստ նրա, անգամ ցեցն էլ չէ՝ ջուրն է. «Ժողովուրդն իր քրտինքը խառնում է ապրանքին, բայց արդյունք չի ստանում, վերջում իրենց պոմիդորի կլեպն է մնում»:

Հետո, պարզվեց, որ ջուրն էլ չէ, խնդիրը ավելի գլոբալ է: «Եթե երկրի հարցը պետք է միայն վարչապետը լուծի, ուրեմն՝ ո՞ւմ են պետք նախարարները, ո՞ւմ են պետք մարզպետները, գյուղապետները, բոլոր պաշտոնյաները: Ամեն մեկն իր տեղում պետք է հարց լուծի: Երկիրը աղքատ չի, պարզապես թալանչիներն են շատ եղել»,–ասաց նա: 

Դարակերտի համայնքապետն էլ նշեց, որ ցեցի դեմ պայքարը բավականին թանկ է, գյուղնախարարությունն առաջին 2 տարում օգնել է, հետո մոռացության է մատնել: Մոռացության է մատնել, հետևանքն էլ եղել է այն, որ արտադրություններն են կրճատվել: Համայնքապետը շեշտեց՝ Դարակերտում 50–60 հեկտար լոլիկի դաշտից 1 հեկտար էլ չի մնացել :

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ գյուղացիների ու նախարարի ասածների մեջ հակասություն կա, հետո, այնուամենայնիվ, բոլորով ընդհանուր հայտարարի եկան՝ պատճառը և՛ եղանակն էր, և՛ ցեցը: Այս հանդիպումից հետո վարչապետի կողմից հանձնարարվեց ուսումնասիրել խնդիրն ու հաջորդ տարի բացառել այն: 

Հանդիպումից շատ հետևություններ կարող ենք անել: Կարող ենք եզրակացնել, իհարկե, որ մամուլի «էջերում» հ/կ ներկայացուցիչների ահազանգերը «տեղ» չեն հասնում այնպես, ինչպես պետք է որ տեղ հասնեին: Հակառակ դեպքում վարչապետը այդպես չէր զարմանա ցեցի «գործոնից»:

Մյուս կողմից, իհարկե, կարելի է շրջանցել «լոլիկի ցեցը»՝ երկրի կարևոր խնդիրները թողած ցեցի հետևից չընկնելու սկզբունքով: Այն, որ նախարարությունը մինչ Արարատ հասնելը կարող էր ծրագրի մշակման աշխատանքներ սկսել, դա ևս փաստ է: Համայնքապետերի խոսքերից կարելի է եզրակացնել, որ 5 տարիների ընթացքում ցեցն այն գլխավոր պատճառներից մեկն է եղել, որի պատճառով լոլիկի ցանքատարածքները կրճատվել են: Իսկ ցեցի հետևից ընկնելը ևս կարևոր է: ԱՎԾ տվյալներով, անցած տարվա օգոստոսի համեմատ գյուղատնտեսության ոլորտում 16.7 տոկոս անկում է գրանցվել: Չխոսենք նաև լոլիկի բերքի կրճատված ծավալների ու բարձր գների մասին, թվերը բոլորին են հայտնի: 

Մեծ հաշվով՝ թե՛ գյուղացիների, թե՛ հ/կ–ների, և անգամ համայնքապետերի ակնկալիքը մեկն է: Խնդիրը գոնե սկզբի համար լսելի լինելն է, գոնե խնդիրներին որոշակի չափով լուծում տալու պատրաստակամություն տեսնելու ցանկությունը: Վարչապետն, ըստ էության, միայն համայնքապետերի հետ զրույցում տեղեկացավ նույն լոլիկի ցեցի վտանգավորության աստիճանի մասին: Միայն նրանց հետ զրույցում պարզեց, որ լոլիկի ցեցը ոչ միայն լոլիկի, այլև սմբուկի, կարտոֆիլի, պղպեղի համար էլ է վտանգավոր, ինչի մասին մեր թերթը, կրկնենք, այս ընթացքում գրել է:

Միգուցե Այգեստանի համայնքապետը ճի՞շտ էր, մյուսները՝ սխա՞լ:

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»
Самое популярное