Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի է նաև փողոց դուրս գալ, ի՞նչ է եղել. Լևոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղը ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կմեկնարկեն 4+4+4 ձեւաչափով քննարկումները, որ վերաբերելու են Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

Հանդիպումը կմեկնարկի 17:30-ին՝ Ազգային ժողովում: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ այդ մասին այսօր առավոտյան հեռախոսով իրեն տեղեկացրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Մինչ այժմ, սակայն, դեռեւս նույնիսկ պարզ չեն ոչ հանդիպման մասնակիցների անունները, ոչ էլ ֆորմատը (բաց, փակ): Ըստ նախնական տեղեկությունների՝ իշխանությունը որոշել է հանդիպումները փակ անցկացնել, սակայն հայտնի է, որ որոշ ուժերի եւ քաղհասարակության շրջանում կար նաեւ քննարկումները բաց, հրապարակային անցկացնելու պահանջ:

Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք պահանջելու են այդ հանդիպումների ուղիղ եթերով հեռարձակում:

«Ի՞նչ խնդիր կա, մենք իրականում ոչ մի բան չունենք թաքցնելու մեր հասարակությունից: Եթե չհեռարձակվի էլ որեւէ բան հնարավոր չի լինի թաքցնել, բայց լրացուցիչ երաշխիքների համար, նաեւ նրա համար, որ բոլորը հետեւեն այս գործընթացին՝ առաջարկում ենք պարզ բան. ասում ենք եկեք կամերաների առաջ քննարկենք»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Մեր հարցին՝ եթե իշխանությունը չբավարարի այդ պահանջը, ապա հնարավո՞ր է հանդիպումը չեղյալ համարվի՝ Զուրաբյանը պատասխանեց. «Մենք նախապայման դա չենք կարող դարձնել, որովհետեւ անգամ եթե իշխանությունները հրաժարվեն այդ հեռարձակումից, կան բավականին լուրջ երաշխիքներ, որ հասարակությունը կիմանա ինչ է այնտեղ կատարվում: Դա իրենց ամոթը կլինի, եթե հրաժարվեն»:

Ինչ վերաբերում է մասնակիցներին. այս կապակցությամբ եւս դեռեւս հստակություն չկա: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀԿ-ից բանակցություններին մասնակցելու են ՍԴ ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը, Հովհաննես Սահակյանը եւ մեկ ներկայացուցիչ ՀՅԴ-ից:

Քաղաքացիական հասարակությունը հրապարակել է իր ներկայացուցիչների անունները: Իսկ թե ով է լինելու ընդդիմադիր քառյակում՝ դեռեւս նույնիսկ Զուրաբյանին հայտնի չէ: Համենայնդեպս այդ կապակցությամբ հարցին նա այսօր շատ ընդհանուր մի պատասխան տվեց. «Ամեն խմբակցությունից մեկ ներկայացուցիչ: «Ժառանգության» դեպքում (այնտեղ գիտեք, մի քիչ բարդ իրավիճակ է)... դա ի վերջո «ժառանգություն» կուսակցության խմբակցությունն է, անգամ եթե չկա խմբակցության ղեկավար՝ պետք է հրավերը ուղարկել կուսակցության ղեկավարին: Թող կուսակցությունը որոշի ով է մասնակցում այդ բանակցություններին»,- ասաց Զուրաբյանը՝ նկատելով, որ իշխանությունը պարտավոր է բացի բանավորից նաեւ պաշտոնական գրությամբ կողմերին հրավերներ ուղարկել հանդիպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» 5 միասնական պահանջի շուրջ համախմբվել են, իսկ ԲՀԿ-ն չի միացել այս պահանջներին՝ նշելով, որ իրենք 30 պահանջ ունեն:

Հարցին, թե այսպիսի իրավիճակում վաղվա հանդիպմանը ի՞նչ օրակարգով է հանդես գալու ընդդիմությունը՝ Զուրաբյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ուրիշների անունից խոսել: Մենք այնտեղ չենք գնում տեխնիկայի մեջ մտնելու եւ այլն, մենք գնում ենք այնտեղ քաղաքական բանակցությունների, որոնց նպատակը լինելու է 5 պահանջների իրագործումը»:

Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչպիսի՞ արդյունքի կամ իրենց քանի՞ պահանջի ընդունման դեպքում կհամարեն, որ բանակցությունները կայացած են:

«Ես բացարձակ հիմա չեմ ասելու, որ եթե այ էս պահանջները բավարարվեն, ուրեմն մենք բավարար....Մենք բոլորս տրամաբանող մարդիկ ենք, տեսնում ենք՝ էս բաները որ ապահովվեն՝ ընտրակեղծարարություն հնարավո՞ր է, թե ոչ: Եթե գտնվի ընդունված առաջարկների էդպիսի մի փաթեթ, որը մեզ համոզում է, որ էս բազայի վրա ընտրակեղծարարությունը շատ դժվար է անել՝ մենք կհամաձայնվենք, բայց ես դա չեմ ուզում ասել: Դա պետք է քննարկվի: Կարող են ընդդիմության մեջ էլ վեճեր լինեն. մեկն ասի սա է կարեւր երաշխիքը, մյուսն ասի՝ սա է, իրար փորձենք համոզել՝ ինչ-որ բանի գանք»,- ասաց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ իրենք ճկուն են, դոգմաներ չունեն, բայց եւ չեն զոհաբերի հանրության պահանջը:

Մեր մյուս հարցին, թե եթե կոնսենսուսը հաջողված չհամարեն, ապա ի՞նչ գործողություններ կհետեւեն դրան՝ ՀԱԿ ներկայացուցիչն այսպիսի պատասխան տվեց.

«Եթե տեսնենք, որ իշխանությունները սա վերածում են նոր շոուի եւ ընդամենը փորձում են զբաղվել իմիտացիայով, փորձում են ուղղակի միջազգային հանրությանը համոզել, որ իրենք պատրաստ են կոմպրոմիսների, բայց իրականում դրա տակը ոչ մի բան չկա, էդ դեպքում մենք մեր եզրակացությունները շատ արագ կանենք եւ համապատասխան քայլեր էլ կառաջարկենք»:

Նրա կարծիքով իշխանություններից որեւէ զիջում կորզելը լինելու է շատ դժվար, որովհետեւ նրանք հասկանում են, որ ամեն մի պահանջի բավարարումը նեղացնում է ընտրակեղծարարության բազան:

«Ամեն մի պահանջի բավարարումը նշանակելու է 4-5 պատգամավոր կորցրին: Իսկ ցուցակների հրապարակման պահանջի իրագործումը դա նշանակում է, որ համարյա վերջ ընտրակեղծարարությանը, համարյա 60-70 տոկոսը ընտրակեղծարարության կվերանա: Հիմա մենք պետք է գնանք եւ կռիվ տանք, որ իրագործվի, իսկ եթե չիրագործեն՝ դե ես չեմ ուզում որեւէ բան ասել, որը կընկալվի որպես շանտաժ»,- նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ «եթե լինի փոխադարձ համաձայնություն հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի միջեւ՝ կարելի է նաեւ փողոց դուրս գալ, ի՞նչ է եղել»:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ

Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаEmirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянМИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»
Самое популярное