Հայկական «բանդան» ղեկավարում է ТНТ-ն. ի՞նչ են կիսել շոումեն Մարտիրոսյանն ու մեդիամագնատ Ջանիբեկյանը
ՎԻԴԵՈՌուսաստանցի հայտնի հայեր Արթուր Ջանիբեկյանն և Գարիկ Մարտիրոսյանը՝ ռուսական ТНТ հեռուստաալիքի նոր նախագծում։
Հանրահայտ շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ընդգրկվել է ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող նոր «Երգեր» («Песни») նախագծի հանձնաժողովի կազմում։ Շատերի կարծիքով այդ նախագիծն աննախադեպ է ռուսական հեռուստատեսությունում։ Այս մասին հայտնում է «Վոկրուգ ТВ»-ն։
«Հանձնաժողովի կազմում ամեն շաբաթ երրորդ դատավոր կընդգրկվի։ Տիմատիի ու Մաքսիմ Ֆադեևի հետ հավասար նախագծին մասնակցողների ճակատագիրը կորոշեն Գարիկ Մարտիրոսյանը, Վերա Բրեժնևան, Սերգեյ Սվետլակովը, «Կաստա» խմբից ռեփ երգիչ Վլադին»։ Նախագիծը վարելու է Պավել Վոլյան», —նշված է հաղորդագրության մեջ։
Հնարավոր է, որ ТНТ-ի նոր նախագծի հետ անմիջական առնչություն ունի Comedy Club Production-ի հիմնադիր, ռուսական ТНТ, Մատչ TВ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։ Համենայն դեպս, նա շնորհանդեսին հրավիրված հյուրերի շարքում էր։
«Ես վերջապես հնարավորություն ունեցա անել այն, ինչ ուզում եմ։ Միշտ նման հնարավորություն չի եղել. պրոդյուսերները պարբերաբար դիտողություններ էին անում ոճի ընտրության և այլնի հետ կապված։ Սահմանափակումներն ինձ զայրացնում էին։ Իսկ այստեղ տղաներն ասում են՝ արեք ինչ ուզում եք։ Դրա շնորհիվ էլ զիլ նախագիծ է լինելու։ Խոստանում եմ», — մեկնաբանել է Ֆադեևը։
Տիմատին հավաստիացրել է, որ նման նախագիծ Ռուսաստանում դեռ չի արվում, իսկ ռուսական շոուբիզների «գայլերն» անձամբ գիտեն, թե ինչպես են այդպիսի հեռուստանախագծերը ստեղծվում։