ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական «բանդան» ղեկավարում է ТНТ-ն. ի՞նչ են կիսել շոումեն Մարտիրոսյանն ու մեդիամագնատ Ջանիբեկյանը

ՎԻԴԵՈ

Ռուսաստանցի հայտնի հայեր Արթուր Ջանիբեկյանն և Գարիկ Մարտիրոսյանը՝ ռուսական ТНТ հեռուստաալիքի նոր նախագծում։

 Հանրահայտ շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ընդգրկվել է ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող նոր «Երգեր» («Песни») նախագծի հանձնաժողովի կազմում։ Շատերի կարծիքով այդ նախագիծն աննախադեպ է ռուսական հեռուստատեսությունում։ Այս մասին հայտնում  է «Վոկրուգ ТВ»-ն։

«Հանձնաժողովի կազմում ամեն շաբաթ երրորդ դատավոր կընդգրկվի։ Տիմատիի ու Մաքսիմ Ֆադեևի հետ հավասար նախագծին մասնակցողների ճակատագիրը կորոշեն Գարիկ Մարտիրոսյանը, Վերա Բրեժնևան, Սերգեյ Սվետլակովը, «Կաստա» խմբից ռեփ երգիչ Վլադին»։ Նախագիծը վարելու է Պավել Վոլյան»,  —նշված է հաղորդագրության մեջ։

Հնարավոր է, որ ТНТ-ի նոր նախագծի հետ անմիջական առնչություն ունի Comedy Club Production-ի հիմնադիր, ռուսական ТНТ, Մատչ TВ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։ Համենայն դեպս, նա շնորհանդեսին հրավիրված հյուրերի շարքում էր։

Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան
 
Պաշտոնական վարկածի համաձայն` այն Ռուսաստանի խոշորագույն պրոդյուսերների` Malfa լեյբլի հիմնադիր Մաքսիմ Ֆադեևի և Black Star-ի ղեկավար Տիմատիի նախագիծն է։

«Ես վերջապես հնարավորություն ունեցա անել այն, ինչ ուզում եմ։ Միշտ նման հնարավորություն չի եղել. պրոդյուսերները պարբերաբար դիտողություններ էին անում ոճի ընտրության և այլնի հետ կապված։ Սահմանափակումներն ինձ զայրացնում էին։ Իսկ այստեղ տղաներն ասում են՝ արեք ինչ ուզում եք։ Դրա շնորհիվ էլ զիլ նախագիծ է լինելու։ Խոստանում եմ», — մեկնաբանել է Ֆադեևը։

Տիմատին հավաստիացրել է, որ նման նախագիծ Ռուսաստանում դեռ չի արվում, իսկ ռուսական շոուբիզների «գայլերն» անձամբ գիտեն, թե ինչպես են այդպիսի հեռուստանախագծերը ստեղծվում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular