Ինչպես էին Հին Եգիպտոսում կատարում հուղարկավորությունները. Սա պարզապես անհավանական է.
ՎԻԴԵՈ
Հին եգիպտացիները, ինչպես և հնագույն շատ մարդիկ, հավատում էին մահվանից հետո կյանքի գոյությանը: Մահը, ըստ նրանց, իրենից ներկայացնում էր մի քայլ, որը յուրաքանչյուր մարդ պետք է հաղթահարի՝ կանգնելով մեռյալների թագավորության ճանապարհին: Այդպիսի կյանք գոյություն ունի հեռավոր Արևմտյան թագավորությունում: Հանգուցյալին այդ ճանապարհի վրա դնելու համար անհրաժեշտ էր կազմակերպել ծանր արարողություն՝ ուշադրություն դարձնելով բոլոր մանրուքներին:
Վերլուծելով հին եգիպտացիների կատարած հուղարկավորության արարողությունները, շատ բան կարելի է իմանալ եգիպտական ազգի ու մշակույթի մասին: Առօրյա կյանքի մասին գրված է գերեզմանաքարերի, պապիրուսների, սարկոֆագների և բուրգերի վրա: Մումիաները, որոնք պահպանվել են մինչ օրս, տեղեկություն են տալիս այն մասին, թե ինչ հագուստ և կոսմետիկա են նախընտրել եգիպտացիները, ինչ են կերել և խմել մարդիկ, ինչ հիվանդություններ են ունեցել:
Հանգուցյալի մարմինը հարկավոր էր պահպանել ամբողջությամբ, այլապես չէր կարելի նրան ստորերկրյա աշխարհ ուղարկել: Հենց այս պատճառով էլ եգիպտացիները տարատեսակ մեթոդներ էին հնարում մեռյալների մարմինները պահպանելու համար: Նրանց պահում էին տաք ավազի մեջ, որոնց մեջ գտնվում էին նեղ ու փոքր գերեզմաններ: Ավելի ուշ մարդկանց սկսեցին թաղել սարկոֆագների մեջ. մինչ թաղելը մարմինը զմռսում էին, որի շնորհիվ այն չէր քայքայվում:
Նախևառաջ դին հանձնում էին զմռսողին, ով մարմինը բացում էր ձախ կողմից և հանում բոլոր ներքին օրգանները: Ներքին օրգանները լցնում էին հատուկ անոթի մեջ, որն ուներ սյունի ձև, և դրա վրա հաճախ հիերոգլիֆային արձանագրություններ էին լինում: Աղի օգնությամբ չորացնում էին մարմինը, իսկ բերանի մեջ խեժ էին լցնում:
Իսկ մումիֆիկացման գործընթացը հետևյալ հերթականությունն ուներ. նախ մեռյալի դին փաթաթում էին սպիտակ կտորով և կախարդական խոսքեր ու աղոթքներ ասում, որպեսզի դրանց օգնությամբ պահպանվի մարմինը: Հին Եգիպտոսում կյանքի խորհրդանիշներ էին համարվում թալիսմաններն ու ամուլետները, այդ պատճառով էլ կտորի շերտերի արանքում դրանցից էին տեղադրում: Այնուհետև մումիան զարդարում էին թանկարժեք քարերով, իսկ գլուխը մերսում, պատում էին հատուկ նյութով ու առանձին կտորով փաթաթում: Ողջ մարմինն ու գլուխը զմռսելու համար մեծ քանակությամբ և տարատեսակ նյութեր էին օգտագործվում, որոնք բնորոշում էին մահվան աստված Օսիրիսին: Այդպիսի նյութեր դնում էին նաև հանգուցյալի ձախ ձեռքում, որպեսզի նա իր հետ տանի ստորգետնյա աշխարհ՝ Օսիրիսին ընծայելու: Այս ամենը վերջացնելուց հետո աղոթքներ էին կարդում մումիայի վրա և դնում դագաղի մեջ:
Թաղման արարողությանը պարտադիր կերպով մասնակցում էին հանգուցյալի բոլոր բարեկամներն ու ընկերները: Մեռյալի անձնական օգտագործման իրերը բերում և լցնում էին գերեզմանահորի մեջ: Երբեմն նաև այդպես էին վարվում նաև կենդանիների և ծառաների հետ, որոնք պարտավորվում էին հանդերձյալ աշխարհում ևս պահպանել իրենց տիրոջը ու ծառայել նրան: Թաղման ընթացքում ևս պարտադիր կերպով աղոթքներ էին ընթերցում: