ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես էին Հին Եգիպտոսում կատարում հուղարկավորությունները. Սա պարզապես անհավանական է.

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Հին եգիպտացիները, ինչպես և հնագույն շատ մարդիկ, հավատում էին մահվանից հետո կյանքի գոյությանը: Մահը, ըստ նրանց, իրենից ներկայացնում էր մի քայլ, որը յուրաքանչյուր մարդ պետք է հաղթահարի՝ կանգնելով մեռյալների թագավորության ճանապարհին: Այդպիսի կյանք գոյություն ունի հեռավոր Արևմտյան թագավորությունում: Հանգուցյալին այդ ճանապարհի վրա դնելու համար անհրաժեշտ էր կազմակերպել ծանր արարողություն՝ ուշադրություն դարձնելով բոլոր մանրուքներին:

Վերլուծելով հին եգիպտացիների կատարած հուղարկավորության արարողությունները, շատ բան կարելի է իմանալ եգիպտական ազգի ու մշակույթի մասին: Առօրյա կյանքի մասին գրված է գերեզմանաքարերի, պապիրուսների, սարկոֆագների և բուրգերի վրա: Մումիաները, որոնք պահպանվել են մինչ օրս, տեղեկություն են տալիս այն մասին, թե ինչ հագուստ և կոսմետիկա են նախընտրել եգիպտացիները, ինչ են կերել և խմել մարդիկ, ինչ հիվանդություններ են ունեցել:

Հանգուցյալի մարմինը հարկավոր էր պահպանել ամբողջությամբ, այլապես չէր կարելի նրան ստորերկրյա աշխարհ ուղարկել: Հենց այս պատճառով էլ եգիպտացիները տարատեսակ մեթոդներ էին հնարում մեռյալների մարմինները պահպանելու համար: Նրանց պահում էին տաք ավազի մեջ, որոնց մեջ գտնվում էին նեղ ու փոքր գերեզմաններ: Ավելի ուշ մարդկանց սկսեցին թաղել սարկոֆագների մեջ. մինչ թաղելը մարմինը զմռսում էին, որի շնորհիվ այն չէր քայքայվում:

Նախևառաջ դին հանձնում էին զմռսողին, ով մարմինը բացում էր ձախ կողմից և հանում բոլոր ներքին օրգանները: Ներքին օրգանները լցնում էին հատուկ անոթի մեջ, որն ուներ սյունի ձև, և դրա վրա հաճախ հիերոգլիֆային արձանագրություններ էին լինում: Աղի օգնությամբ չորացնում էին մարմինը, իսկ բերանի մեջ խեժ էին լցնում:

 

 

Իսկ մումիֆիկացման գործընթացը հետևյալ հերթականությունն ուներ. նախ մեռյալի դին փաթաթում էին սպիտակ կտորով և կախարդական խոսքեր ու  աղոթքներ ասում, որպեսզի դրանց օգնությամբ պահպանվի մարմինը: Հին Եգիպտոսում կյանքի խորհրդանիշներ էին համարվում թալիսմաններն ու ամուլետները, այդ պատճառով էլ կտորի շերտերի արանքում դրանցից էին տեղադրում: Այնուհետև մումիան զարդարում էին թանկարժեք քարերով, իսկ գլուխը մերսում, պատում էին հատուկ նյութով ու առանձին կտորով փաթաթում: Ողջ մարմինն ու գլուխը զմռսելու համար մեծ քանակությամբ և տարատեսակ նյութեր էին օգտագործվում, որոնք բնորոշում էին մահվան աստված Օսիրիսին: Այդպիսի նյութեր դնում էին նաև հանգուցյալի ձախ ձեռքում, որպեսզի նա իր հետ տանի ստորգետնյա աշխարհ՝ Օսիրիսին ընծայելու: Այս ամենը վերջացնելուց հետո աղոթքներ էին կարդում մումիայի վրա և դնում դագաղի մեջ:

Թաղման արարողությանը պարտադիր կերպով մասնակցում էին հանգուցյալի բոլոր բարեկամներն ու ընկերները: Մեռյալի անձնական օգտագործման իրերը բերում և լցնում էին գերեզմանահորի մեջ: Երբեմն նաև այդպես էին վարվում նաև կենդանիների և ծառաների հետ, որոնք պարտավորվում էին հանդերձյալ աշխարհում ևս պահպանել իրենց տիրոջը ու ծառայել նրան: Թաղման ընթացքում ևս պարտադիր կերպով աղոթքներ էին ընթերցում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular