Ալեքսեյ Յերյոմենկոն հեռացել է Փյունիկ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից
ՍՊՈՐՏ«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն որոշում է կայացրել լքել երևանյան ակումբը և վերադառնալ Ֆինլանդիա, որտեղ աշխատել է երկար տարիներ։
Այս մասին հայտնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Մասնագետը, հիշեցնենք, երևանյան ակումբի ղեկը ստաձնել էր այս տարվա օգոստոսին։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Յերյոմենկոյին կատարած աշխատանքի համար և մաղթել նրան հաջողություններ իր հետագա ծրագրերում։
Հիշեցնենք` Յերյոմենկոյի գլխավորությամբ «Փյունիկը» դուրս է մնացել Հայաստանի Գավաթի խաղարկությունից` քառորդ եզրափակչի երկու խաղերի արդյունքում 2:4 հաշվով պարտվելով «Բանանցին», իսկ Բարձրագույն խմբի առաջնության 10 տուրից հետո 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին 5-րդ հորիզոնականը` ընդամենը մեկ միավորով գերազանցելով վերջին տեղում գտնվող «Արարատին»: