ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսեյ Յերյոմենկոն հեռացել է Փյունիկ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից

ՍՊՈՐՏ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն որոշում է կայացրել լքել երևանյան ակումբը և վերադառնալ Ֆինլանդիա, որտեղ աշխատել է երկար տարիներ։

 

Այս մասին հայտնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:

 

Մասնագետը, հիշեցնենք, երևանյան ակումբի ղեկը ստաձնել էր այս տարվա օգոստոսին։

 

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Յերյոմենկոյին կատարած աշխատանքի համար և մաղթել նրան հաջողություններ իր հետագա ծրագրերում։

 

Հիշեցնենք` Յերյոմենկոյի գլխավորությամբ «Փյունիկը» դուրս է մնացել Հայաստանի Գավաթի խաղարկությունից` քառորդ եզրափակչի երկու խաղերի արդյունքում 2:4 հաշվով պարտվելով «Բանանցին», իսկ Բարձրագույն խմբի առաջնության 10 տուրից հետո 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին 5-րդ հորիզոնականը` ընդամենը մեկ միավորով գերազանցելով վերջին տեղում գտնվող «Արարատին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular