«Մասնագետը հաշվարկել է, թե ինչպես կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆախկին ՀՀ ֆինանսների նախարար և միջազգային հանրային ֆինանսների խորհրդատու Վարդան Արամյանը ներկայացրել է մի հաշվարկ, որի համաձայն, եթե հանրապետություն մատակարարվող գազի գինը բարձրանա 69%-ով, վերջնական սպառողների համար ծախսերը կաճեն մոտավորապես 29%-ով՝ 143-ից մինչև 185 դրամ մեկ խորանարդ մետրի համար, գրում է ritmeurasia.ru–ն։
Արամյանի խոսքովսակագնի բարձրացումը տնտեսության վրա կազդի մի քանի ձևով։ «Առաջին ասպեկտը սոցիալական հետևանքներն են. նույնիսկ եթե կառավարությունը սուբսիդավորի խոցելի խմբերի կոմունալ ծախսերը, գների բարձրացման ազդեցությունը միջին խավի վրա բավականին ծանր կլինի։ Տնային տնտեսությունների ծախսերի աճը կհանգեցնի ծախսերի կրճատման, և, հետևաբար, պահանջարկի անկման, ինչը հիմնականում կազդի առևտրի և ծառայությունների ոլորտների վրա», - նշել է նա։ Նրա խոսքով ամենաշատը կհարվածվի արտադրական ոլորտը՝ գյուղատնտեսական արտադրողներից մինչև ծանր արդյունաբերություն։ Ֆինանսական ծառայությունների ոլորտը, որը գազի անմիջական սպառող չէ, կարող է որևէ խնդրի չհանդիպել, սակայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ծանր արդյունաբերությունը, որտեղ գազը կազմում է ծախսերի կառուցվածքի զգալի մասը, անխուսափելիորեն կբախվեն դժվարությունների։
«Սա ուղղակի հարված կհասցնի երկրի տնտեսական ներուժին։ Ահա թե ինչու էր Մարտին Գալստյանը նշել այդ ծայրահեղ սցենարը։ Եվ ես համաձայն եմ նրա հետ», - նշել է Արամյանը։
Նա նաև նշել է, որ սուբսիդիաները տրամադրվում են պետական բյուջեից, հետևաբար քաղաքացիներից, և այդ ծախսերը չեն կարող անվերջ բեռ դառնալ բյուջեի համար: Եթե սուբսիդիաները տրամադրվեն բոլորին՝ առանց բացառության, ապա դա կհանգեցնի զգալի ծախսերի, իսկ եթե խոսքը թիրախային խմբերի մասին է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ովքե՞ր կներառվեն, արդյո՞ք սուբսիդիաները կլինեն մասնակի, թե լրիվ, և որքա՞ն ժամանակով դրանք կտրամադրվեն։ Այս չափի լրացուցիչ ծախսային բեռի սահմանումը, հատկապես ընթացիկ տարվա բյուջեի շրջանակներում, չափազանց դժվար խնդիր է գործադիր իշխանության համար, և նման ծախսերը սովորաբար ծածկվում են կապիտալ ներդրումների կրճատմամբ, օրինակ դպրոցաշինության և ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված միջոցների կրճատմամբ։
Մեկնաբանելով 69% գների աճի կանխատեսումը Արամյանը նշել է, որ զեկույցի հեղինակները հաշվի են առել միայն գները շուկայական մակարդակին համապատասխանեցնելու հետ կապված հնարավոր ծախսերի աճը։ Սակայն, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ապա ներմուծվող գազի և նավթամթերքի վրա կկիրառվեն մաքսային տուրքեր, ինչը կհանգեցնի մոտ ևս 30% գների լրացուցիչ աճի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am